Ստամբուլում գործողության ընթացքում ձերբակալվել է Թուրքիայում ՌԴ նախկին դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով «կարևոր մեղադրյալ»

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են Ստամբուլում գործողության ընթացքում Թուրքիայում Ռուսաստանի նախկին դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով «կարևոր մեղադրյալի» ձերբակալության մասին։ Հիշեցնենք՝ Կառլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ։

Sabah-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի ոստիկանությունը երեքշաբթի հայտարարել է, որ գործողության ընթացքում ձերբակալվել է 2016 թվականին Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանության գործով գյուլենական խմբավորման (FETÖ – Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական) առանցքային գործչի կինը։

Միաժամանակ, Թուրքիայում ՌԴ դեսպանատնից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Թուրքիայի իրավապահ մարմիններից տեղեկություն չեն ստացել դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով մեղադրյալի ձերբակալության մասին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում Անդրեյ Կառլովի վրա հարձակումն իրականացրել էր ոստիկան Մևլութ Մերթ Ալթինթաշը, որին ուժայինները ոչնչացրել են։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կառլովին հետմահու շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում։