Վրաստանը կարող է աշնանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Բրյուսելը կարող է երաշխավորել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել այս տարվա աշնանը։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

Նրա խոսքով՝ կարգավիճակ ստանալու համար Թբիլիսին պետք է համապատասխանի ԵՄ բոլոր պահանջներին։

«Եվրահանձնաժողովն այս տարվա աշնանը կներկայացնի Վրաստանի կողմից այս առաջնահերթությունների կատարման գնահատականը (Եվրահանձնաժողովի առաջարկած պայմանները) և հանձնարարականը՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ»,- ասել է Ստանոն:

Վրաստանը ԵՄ-ին արագացված ընթացակարգով անդամակցելու համար պաշտոնապես դիմել է 2022 թվականի մարտի 3-ին։ Հունիսի 23-ին Եվրոպական խորհուրդը հայտարարեց, որ ԵՄ առաջնորդները որոշել են ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և նրան տալ թեկնածուի կարգավիճակ, հենց որ 12 «առաջնահերթությունները» կատարվեն։

2023 թվականի օգոստոսի 9-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ԵՄ-ից պահանջել է երկրին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել մինչև 2023 թվականի վերջ։ Այս տարվա հունիսին Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Վրաստանը կատարել է 12 հանձնարարականներից միայն երեքը։ Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանն արդեն կատարել է 11 հանձնարարական։