Հեմոդիալիզ ստացող եւս 10 հիվանդ ԿԽՄԿ առաքելության միջոցով տարհանվել է Երևան

Լուրեր

06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Այսօր՝ օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտյան, Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնից հեմոդիալիզ ստացող տասը հիվանդներ ԿԽՄԿ մեքենաներով ուղևորվել են Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բժշկական կենտրոններ` բուժում ստանալու նպատակով։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԲԿ հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Քրիստինե Ավագիմյանը նշել է, որ լիակատար շրջափակման մեջ գտնվելու պատճառով հնարավոր չէ ապահովել հիվանդների համար անհրաժեշտ դեղորայքն ու համապատասխան սարքավորումները` բուժման ընթացքը կազմակերպելու համար։

«Ստեղծված իրավիճակի պատճառով ստիպված ենք մեր հիվանդներին ուղարկել Երևան` հետագա բուժման համար՝ հույս ունենալով, որ այս իրավիճակը կկարգավորվի։ Այս որոշմանը շատ մեծ դժվարությամբ ենք հանգել, սակայն մեր հիվանդների առողջությունը մեզ համար առաջնային է։ Կան հիվանդներ, ովքեր, ընտանեկան պայմաններից ելնելով, չեն կարողանում ուղևորվել Երևան, և ստացվում է, որ նրանք հետագա բուժումը պետք է շարունակեն այստեղ, ինչը շատ մեծ դժվարությամբ կկատարվի։ Անհրաժեշտ դեղորայքի և սարքավորումների սուղ պայմաններից ելնելով` սկսել ենք աշխատել խիստ խնայողաբար։ Եթե մեր բուժառուները սովորաբար գալիս էին շաբաթական երեքանգամյա սեանսի, ապա այժմ երկու անգամ են գալիս։ Այդ ամենն, իհարկե, խիստ բացասաբար է ազդում նրանց առողջական վիճակի վրա, և, ցավոք, ունենք երկու հիվանդ, ովքեր հայտնվել են ինտենսիվ թերապիայի մեջ։ Եղած դեղորայքի ու սարքավորումների պաշարով այսուհետ կարող ենք աշխատել միայն երկու շաբաթ»,-մանրամասնել է Ք. Ավագիմյանը։

Նա հավելել է, որ, ընդհանուր առմամբ, հեմոդիալիզ ստացող քսանինը հիվանդ է ուղևորվել ՀՀ բուժհաստատություններում բուժումը շարունակելու, իսկ տասը հիվանդ կտրականապես հրաժարվել է մեկնել Երևան։

Բուժառու Սևակ Ավանեսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ 2004 թվականից տառապում է երիկամների անբավարարությամբ և ստանում համապատասխան բուժում։

«Մինչ շրջափակումը Մաղավուզից կարողանում էի հասնել քաղաք և բուժում ստանալ, բայց այսօր այն անհնար է դարձել` տրանսպորտի չգործելու պատճառով։ Ինձ հետ ուղևորվում է նաև կինս՝ որպես խնամակալ։ Մեր երկու տղաները՝ ութ և չորս տարեկան, մնացել են ծնողներիս խնամքին, թույլ չեն տվել մեզ հետ տանենք։ Հույս ունեմ, որ իրավիճակը կկարգավորվի, և կվերադառնանք տուն»,-նշել է Ս. Ավանեսյանը։

Տիկին Նինան էլ Երևան է մեկնում` որպես ամուսնու խնամակալ՝ Արցախում թողնելով իր դստերը։
Ասում է՝ հույսը չի կորցնում, որ Արցախը կապաշրջափակվի, ու առաջվա պես կկարողանան անհրաժեշտ դեղորայք ու սարքավորումներ ներկրել, որպեսզի հիվանդները, այդ թվում՝ իր ամուսինը, հայրենիքում շարունակեն ստանալ համապատասխան բուժումը։