Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուին

Լուրեր

16.01.2026 | 13:15
Թրամփը հայտարարել է Գազայի հատվածում «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու մասին
16.01.2026 | 13:12
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
16.01.2026 | 13:10
Կրկնակի օլիմպիական չեմպիոն Աբդուլռաշիդ Սադուլաևը պայմանագիր է կնքել RAF-ի հետ
16.01.2026 | 13:04
TRIPP-ի հետ կապված փաստաթղթերի նախագծեր են կազմվել․ Կարեն Անդրեասյանի Լոնդոն այցի արդյունքները
16.01.2026 | 12:55
Ռյազանում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երկու մարդ է վիրավորվել
16.01.2026 | 12:47
UFC-ի նախագահն Արման Ծառուկյանին համեմատել է Ջոն Ջոնսի հետ
16.01.2026 | 12:36
Դատարանն ընդունեց Քոչարյանի և մյուսների գործով նոր մեղադրանքի որոշումները. Արմեն Գևորգյանն ու Սեյրան Օհանյանը պնդում են՝ խախտվել է իրենց անձեռնմխելիության իրավունքը
16.01.2026 | 12:29
Քաշքշուկ ԱԺ-ում. ՊՊԾ աշխատակիցները հեռացրին «Ժողովուրդ»-ի լրագրողներին, որոնք անցագրով էին ներսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2026 | 12:27
Ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
16.01.2026 | 12:16
Համալրումներ «Նոայի» մարզչական շտաբում
16.01.2026 | 12:10
Գևորգ եպիսկոպոսը դատի է տվել Մայր Աթոռին // Փաշինյանը բանակի նոր համազգեստն է գնահատել․ ԼՈՒՐԵՐ
16.01.2026 | 12:07
Չինաստանը դադարել է էլեկտրաէներգիա գնել Ռուսաստանից
16.01.2026 | 11:59
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.01.2026 | 11:54
«Դո՛ւրս եկեք»․ Անդրանիկ Քոչարյանը «Ժողովուրդ»-ի 2 լրագրողներին հանեց նիստերի դահլիճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2026 | 11:51
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը միացել է «եկեղեցու բարենորոգման» օրակարգին
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հնդկաստանը պատմականորեն ապացուցել է ժողովրդավարական համակարգի կարևորությունը պետության կայացման և ազգի քաղաքակրթական արժեհամակարգի պահպանման գործում: Հնդկաստանի նորագույն պատմության մեջ նշանակալի դերակատարում ունեցած Մահաթմա Գանդիի կերպարն առ այսօր շատ ազգերի համար անարդարության դեմ պայքարի վառ օրինակ է:

Դարերի պատմություն ունեցող հայ-հնդկական բարեկամությունը խարսխված է փոխադարձ հարգանքի, վստահության և համընդհանուր արժեքների վրա:

Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ տարածաշրջանային և երկուստեք կարևորության հարցերում Հայաստանի և Հնդկաստանի դիրքորոշումները համընկնում են՝ առավել նպաստելով միջպետական կապերի և ավանդական բարեկամության ամրապնդմանը»: