ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախի հարցով նիստ կանցկացնի օգոստոսի 16-ին
Քաղաքականություն
15.08.2023 | 09:19Հայաստանի դիմումի համաձայն՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին։ Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունից։
«Հայաստանի դիմումով հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին՝ ժամը 15:00-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով: