Կյանքից հեռացել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանը

Լուրեր

12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
Բոլորը

Այսօր կյանքի 86-րդ տարում «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանը: 

Արտաշես Հովսեփյանը ծնվել է 1931 թվականին Սիսիանի Սառնակունք գյուղում։  Նախնական կրթությունը ստացել է Սիսիանի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում, աշխատել որպես բանվոր, ապա՝ 1954 թվականին, ընդունվել Թերլեմեզյանի անվան ուսումնարան, երկրորդ կուրսից գործուղվել է Լենինգրադ՝ ուսանելու Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտում, որն ավարտել է 1961 թվականին։

Ստեղծագործում է մոնումենտալ, մոնումենտալ-դեկորատիվ և հաստոցային քանդակագործության բնագավառներում։

Մասնակցել է Թամանյանի հուշարձանի համար հայտարարված մրցույթին՝ արժանանալով առաջին ու երկրորդ մրցանակներին։ Հեղինակել է Թամանյանի արձանը, որի բացումը կայացել է 1974 թվականին։

Բացի այդ, նա 50-ից ավելի բարձրաքանդակների, բոլորաքանդակների, կիսանդրիների հեղինակ է, որոնց շարքում հիշատակման են արժանի գործերից են  «Ալեքսանդր Թամանյան», «Արմեն Տիգրանյան», «Նահատակ հին արաբկիրցիների և ԽՍՀՄ հայրենական պատերազմում զոհված արաբկիրցիների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան», Սիսիանի մուտքի արծիվը, «Օրբելի եղբայրներ», «Նիկողայոս Ադոնց» հուշարձանները, Երևանի Ս. Սարգիս եկեղեցու բարձրաքանդակները, Մայր Աթոռի վեհարանի բակում կանգնեցված խաչքարը, կոնյակի գործարանի համտեսի սրահի բարձրաքանդակները և կոնյակագործ Մ. Սեդրակյանի հուշահամալիրն ու մյուս երախտավորների հուշարձան-կիսանդրիները՝ նույն գործարանի տարածքում, Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի բարձրաքանդակները, Բեկոր Աշոտի (Աշոտ Ղուլյան), Արթուր Մկրտչյանի  մահարձանները, Քաշաթաղի եկեղեցու բարձրաքանդակները, Ջիվանու հուշակոթողը Ջավախքում, ինչպես նաև մի քանի հարյուր գրաֆիկական աշխատանքներ։ Հաստոցային քանդակներից են «Սևահողը», «Եղիշե Չարենց» և այլն։ Կատարել է նաև Նյու Յորքի Ս. Վարդան եկեղեցու ճակատի բարձրաքանդակների էսքիզները:

Հովսեփյանի արվեստին բնորոշ են ծավալապլաստիկ խնդիրների համարձակ և դիպուկ լուծումներ, գեղ. ընդհանրացման մեծ ուժ և մունումենտալիզմի խոր զգացողություն։