Թուրքիան և Ղազախստանը Կասպից ծովում կառուցելու են նավաշինարան

Լուրեր

06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
Բոլորը

1954-ին հիմադրված թուրքական մասնավոր շինարարական ընկերությունը «YDA Group» հայտարարել է, որ կստանձնեն եղբայրական Ղազախստանի հետ համատեղ նախագծի իրականացումը, որը կսկվի Կասպից ծովում նավաշինարանի կառուցումից։ Ermenihaber-ը տեղեկացնում է, որ ծրագրի մյուս գործընկերը Ղազախստանի Ուրալսկի գործարան «Զենիթ» ընկերությունն է։

Ծրագրի առաջին փուլը կսկվի նավաշինարանից, այնուհետև այն կվերածվի նավահանգստի։ Ղազախստանի նավատորմի և տնտեսության կարիքների համար նավաշինարանում կիրականացվեն տարատեսակ հարթակների նախագծման և շինարարական աշխատանքներ։

Ընդգծվել է, որ նախագիծն ունի աշխարհաքաղաքական նշանակություն, և կարևորվել է Կասպից ծովի դիրքը համաշխարհային էներգետիկ և առևտրային հաշվեկշռի մեջ։ Նախագիծը կմեկնարկի այս տարվա վերջին։

Նշվում է, որ վերոնշյալ նախագծում Թուրքիայի ակտիվ դերակատարումը կնպաստի երկու երկրների արտահանմանը, իսկ հետո՝ տարածաշրջանային առևտրին։ Այս էներգետիկ և առևտրային բազաները, որոնք Թուրքիան տարիներ շարունակ պահպանել է Ադրբեջանի հետ, այժմ շարունակում է Ղազախստանի հետ։

Հիշեցնենք, որ պայմանագիրը կնքվել էր «IDEF–23» ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակում։