Մի քանի ադրբեջացիների բանավոր ցուցմունքը չի կարող հորս դատելու հիմք հանդիսանալ․ Վերա Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.08.2023 | 18:34Երևանում ՌԴ դեսպանատան առջև ակցիայի ժամանակ հուլիսի 29-ին ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրն ասաց՝ դեռևս տեսակապով կամ հեռախոսակապով հոր հետ կապ հաստատել չի հաջողվել, և հոր մասին լուրերը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով են ստանում։
«Կրկին ու կրկին խախտվում են հորս իրավունքները, և՛ այսօր, և՛ առհասարակ՝ մինչև հորս վերադարձը, որը կարծում եմ, պետք է շատ շուտ լինի։ Պահանջում և խնդրում եմ բոլոր պետական և ոչ պետական կառույցներին, ովքեր ի վիճակի են որոշակիորեն ազդել այս գործի վրա, ամեն ինչ անեն՝ հորս հնարավոր շուտ վերադարձը կազմակերպելու համար»,- ասաց Վերա Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան