Լեհաստանում երկու ռուսաստանցի է ձերբակալվել՝ «Վագների» մասին նյութեր տարածելու համար

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանում ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացիներ, որոնք ռուսական «Վագներ» ռազմական խմբավորման մասին քարոզչական նյութեր են տարածել Կրակովում և Վարշավայում։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ՆԳ նախարար Մարիուշ Կամինսկին։

«Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ լրտեսության համար։ Նրանք ձերբակալվել են»,- գրել է Կամինսկին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)՝ նրանցից առգրավված նյութերի մասին մանրամասներ չհայտնելով։

Նշենք, որ Բելառուսի տարածքում «Վագներ»-ի վարձկանների ճամբարների հայտնվելուց հետո Լեհաստանի իշխանությունները որոշել են, ընդհանուր առմամբ, 10 հազար զինվորականի տեղակայել Բելառուսի հետ սահմանին։

Հուլիսի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ «Վագներ» խմբավորման վարձկանները խնդրում են գնալ դեպի արևմուտք՝ «դեպի Վարշավա էքսկուրսիայի», ինչը «սկսել է լարել» իրեն։ Լուկաշենկոն պնդում է, որ վագներականները, իբր, ցանկանում են վրեժ լուծել Լեհաստանից Բախմուտում տեղի ունեցած մարտերի համար, որտեղ օգտագործվել է լեհական տեխնիկա։