ՄԱԿ-ն արձագանքել է Ուկրաինայի հարավում ռուսական հարվածներին

Լուրեր

16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
Բոլորը

Քաղաքացիական անձինք և քաղաքացիական ենթակառուցվածքները պետք է պաշտպանված լինեն, նրանք չպետք է դառնան ռուսական հարձակումների թիրախ։ Այս մասին ասված է Ուկրաինայում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգող Դենիզ Բրաունի հայտարարության մեջ։

Նա ընդգծել է, որ խաղաղ բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքներն ամբողջ Ուկրաինայում շարունակում են տուժել Ռուսաստանի Դաշնության կողմից անկանոն հարվածներից։

«Երկրի հարավի բնակիչները, այդ թվում՝ Խերսոնի և Օդեսայի շրջանների բնակիչները, առանձնապես ծանր հանգստյան օրեր են ապրել, քանի որ գնդակոծության հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ: Հարվածներն ազդել են նաև մարդասիրական կազմակերպությունների աշխատանքի և պատերազմի հետևանքներից տուժածներին օգնելու մեր կարողության վրա»,- ասել է Բրաունը։

Այս համատեքստում նա հայտնել է, որ օգոստոսի 11-ին ADRA հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ստիպված են եղել դադարեցնել օգնություն բաժանել այն բանից հետո, երբ Խերսոնի շրջանում իրենց պահեստն ու մեքենաները վնասվել են գնդակոծությունից։

Ուկրաինայում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգողը ևս մեկ անգամ ընդգծել է, որ «քաղաքացիական անձինք և քաղաքացիական ենթակառուցվածքները չպետք է լինեն Ռուսաստանի Դաշնության կողմից անկանոն գնդակոծության թիրախ»: