Սեյրան Սարոյանին բարկացրեց իր որդիների՝ բանակում չծառայելուն վերաբերող հարցը  

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը դժվարանում է ասել, վերջին օրերի սահմանային լարվածությունը լայնամասշտաբ պատերազմի կհանգեցնի՞, թե՞ ոչ, սակայն պնդում է՝  «հարկ եղած դեպքում բոլորը պետք է գնան կռիվ»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ պատրա՞ստ է իր որդիներին ուղարկել պատերազմ, Սարոյանն այսպես պատասխանեց. «Մուտիտներ են անում, իմ որդիները ապրիլյանին մասնակցել են»:

Հարցին, թե ինչու իր որդիները չեն ծառայել բանակում, Սարոյանն ասաց, որ ավագ որդու՝ Զարզանդի սիրտը վիրահատել են տարիներ առաջ, իսկ մյուս որդին, նրա, փոխանցմամբ, սովորում  է:

Պատասխանելուց հետո, սակայն, գեներալ Սարոյանը դժգոհեց, թե ինչու իրեն նման հարց ուղղեցին և հանրությունն էլ իմացավ, որ իր որդու սիրտը վիրահատվել է:

Հիշեցնենք՝ Factor.am-ը օրերս «Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների զավակները չեն ծառայել Հայոց բանակում և ի՞նչ հիմքերով» վերտառությամբ հոդված հրապարակեց՝ ներկայացնելով, թե որ պաշտոնյաների զավակները չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն: Նրանց թվում են նաև Սեյրան Սարոյանի երկու որդիները, որոնցից Աշոտ Սարոյանը պարտադիր զինվորական ծառայություն չի անցել տարկետման հիմքով, իսկ մյուսի՝  Զարզանդ Սարոյանի ծառայությունից ազատվելու հիմքերը Պաշտպանության նախարարությունը չէր հայտնել: