ԱՄՆ նախագահը պետք է կասեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որպեսզի վերջ դրվի ԼՂ շրջափակմանը. ԱՄՆ կոնգրեսական
Քաղաքականություն
12.08.2023 | 12:21Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդին պարենի, ջրի և դեղորայքի մատակարարման արգելափակումը միջազգային իրավունքի խախտում է: Այդ մասին X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ Ջեյմս ՄքԳովերնը:
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է օգտագործի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու բոլոր լծակները, այդ թվում՝ ռազմական օգնության կասեցումը, որպեսզի վերջ դրվի Լաչինի միջանցքի շրջափակմանը»,- նշել է կոնգրեսականը։