ԱՄՆ Սենատի ներկայացուցիչներին է ներկայացվել ՀՀ-ում անվտանգային իրավիճակը
Քաղաքականություն
11.08.2023 | 18:20ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչները Հայաստանում առաջին ձեռքից արժեքավոր տեսակետներ են լսել ՀՀ-ում անվտանգային իրավիճակի և խաղաղության հեռանկարների վերաբերյալ։ Այս մասին X-ում (նախկին Twitter) հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
«Այս շաբաթ կայացել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակիցներ Սառա Արքինի և Դեմիան Մըրֆիի կարևոր այցը: Շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներում, այդ թվում՝ տարածաշրջաններում, նրանք առաջին ձեռքից արժեքավոր տեսակետներ են լսել Հայաստանում անվտանգային իրավիճակի և խաղաղության հեռանկարների վերաբերյալ»,- գրել է ամերիկացի դիվանագետը։