Լավրովն առաջարկել էր բացել Աղդամով ճանապարհը, մեկ օր անց՝ Լաչինի միջանցքը․ «Կոմերսանտ»

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ՌԴ պետական ապարատում «Կոմերսանտի» անանուն զրուցակիցը, որը քաջատեղյակ է Հարավային Կովկասում իրավիճակից, հայտնել է, որ Աղդամով ճանապարհը, միևնույն է, բացվելու է։ Պարբերականի աղբյուրը պատմել է նաև սրա հետ կապված ՌԴ-ի առաջարկի մասին։

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարբերակ է առաջարկել, որին ի սկզբանե համաձայնել են թե՛ ադրբեջանական, թե՛ արցախյան կողմերը։ Դրա էությունը կայացել է նրանում, որ պետք է բացվեր Աղդամով ճանապարհը, և ԿԽՄԿ-ի միջոցով սկսվեր ամեն ինչի առաքումը։ Իսկ այս վայրում երթևեկի մեկնարկից ուղիղ մեկ օր անց, Մոսկվայի առաջարկով, պետք է վերականգնվեր նաև Լաչինի միջանցքով երթևեկությունը։

«Այս տարբերակը բարձր աստիճանի պատրաստվածության էր բերված»,- ասել է «Կոմերսանտ»-ի աղբյուրը:

Բայց, ըստ նրա, Ստեփանակերտն այնուհետ պայման է առաջ քաշել, որ Լաչինը բացվի ոչ թե 24 ժամ անց, այլ անմիջապես, հետո ԼՂ-ն հայտարարել է, որ ադրբեջանական ծագման ապրանքները չպետք է մատակարարվեն Աղդամով, ինչից հետո եղել է Վագիֆ Խաչատրյանի առևանգումը, ում Արցախի իշխանությունները պահանջել են անհապաղ ազատ արձակել։ Արդյունքում, փոխզիջումը չի գտնվել։