Բաքվին կոչ եմ անում զերծ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուց. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ ու ծավալվել: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 11-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

Վարչապետը հիշեցրեց, որ 2022-ի դեկտեմբերից Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով արգելել էր կոմերցիոն մատակարարումները դեպի ԼՂ:

«Այսինքն՝ ԼՂ-ում գործող խանութները, դեղատները 2022 թ. դեկտեմբերից իրենց վաճառքի տեղական ու արտաքին մատակարարում ընդհանրապես չեն ունեցել»,- ասաց վարչապետը, ապա հիշեցրեց, որ սույն թվականի հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել է նաև դեպի ԼՂ հումանիտար բեռների, այդ թվում՝ մանկական սննդի ու դեղորայքի մատակարարումները, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով: Վարչապետը անդրադարձավ նաև ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցելու՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությանը:

«Աշխատանքային խումբը դեռևս սույն թվականի հուլիսի 26-ին դեպի ԼՂ հումանիտար բեռներ ուղարկելու որոշում էր կայացրել, և դեպի ԼՂ ուղևորված 19 բեռնատար ավտոմեքենաները շարունակում են կանգնած մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտ: Ուզում եմ հիշեցնել, որ այդ 19 բեռնատարների պարունակությունը հետևյալն է. ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, շաքարավազ՝ 60 տոննա, բուսական յուղ՝ 40 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, աղ՝ 20 տոննա, մանկական կեր՝ 12 տոննա, դեղորայք՝ 9 տոննա, ընդհանուր առմամբ՝ 361 տոննա: Բեռի այս պարունակությունը հավաստվել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին, և ցանկացած պահի կարող է վերահաստատվել Կոռնիձորում՝ արդեն 16 օր կայանված բեռնատարների զննմամբ: Հետագայում հումանիտար շարասյանը միացել է ևս 2 բեռնատար՝ 9 տոննա քաղցրեղեն, մասնավորապես՝ 33 անուն կոնֆետներ և թխվածքաբլիթ արտադրող ընկերության կողմից և 1 բեռնատար՝ 1 կցորդիչով, 25 տոննա մակարոնեղենով՝ Փարիզի քաղաքապետի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս, Օվեր-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա և Լուարի երկիր երկրամասերի վարչական ղեկավարների անունից»,- նշեց Փաշինյանը

Վարչապետը նաև ընդգծեց. «Հումանիտար բեռների մուտքը ԼՂ արգելափակելուն չի տրվում ոչ մի բացատրություն»:

«Ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը միջազգային մեխանիզմի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,- ընդգծեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։