Մեծ Բրիտանիան և Թուրքիան անօրինական միգրացիայի վերահսկման համատեղ կենտրոն են ստեղծում

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Անկարան և Լոնդոնը համաձայնագիր են ստորագրել զինված հակամարտությունների, անկայունության և տնտեսական դժվարությունների պատճառով անկանոն միգրացիայի դեմ համագործակցության ընդլայնման մասին, գրում է Al Monitor-ը։

Բրիտանիայի ՆԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ  գործարքը ենթադրում է համատեղ օպերատիվ կենտրոնի ստեղծում Թուրքիայում՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարում երկու իշխանությունների միջև համագործակցությունը մեծացնելու նպատակով։ Նշվում է, որ հաստատությունն «ուղղված կլինի հանցավոր ցանցերը խափանելուն, որոնք կազմակերպում են անօրինական ճանապարհորդություններ»։ Բրիտանական լրատվամիջոցները նաև գրում են, որ կառավարությունն ավելի շատ պաշտոնյաների է ուղարկելու՝ անօրինական միգրացիան կանխելու համար։

Հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ բրիտանական կառավարության միգրացիոն քաղաքականությունը գտնվում է ընդդիմադիր Լեյբորիստական ​​կուսակցության, ինչպես նաև միջազգային քաղաքացիական խմբերի ուշադրության կենտրոնում, որոնք մեղադրում են պետությանն անօրինական միգրանտների նկատմամբ վատ վերաբերմունքի մեջ:

Բրիտանիան միգրացիայի վերաբերյալ նոր քաղաքականություն է մշակում Brexit-ի շրջանակում Եվրամիության միգրացիոն մեխանիզմներից դուրս գալուց հետո:

Հունիսին էլ The Guardian-ը հայտնել էր, որ Լոնդոնն ավելի քան 3 միլիոն դոլարի ֆինանսավորում է տրամադրել վերջին մեկ տարվա ընթացքում՝ թուրքական սահմանապահ ուժերին աջակցելու թրաֆիքինգի դեմ պայքարում։

Մեկնաբանելով գործարքը՝ Մեծ Բրիտանիայի ներգաղթի նախարար Ռոբերտ Ջենրիքն Անկարային բնութագրել է որպես Լոնդոնի «ամենակարևոր» դաշնակիցներից մեկը ներգաղթյալների հոսքը կանխելու ջանքերում՝ շնորհիվ Թուրքիայի՝ Ասիան Եվրոպային կապող դիրքի:

ՆԳՆ-ն հայտարարել է, որ համաձայնագրի շրջանակում երկու երկրները նաև պայքարելու են միգրանտների մաքսանենգության և մարդկանց թրաֆիքինգի դեմ:

Էմմա Չոբանյան