Դուք Հայաստանում դեսպան եք նշանակվել այն ժամանակահատվածում, երբ հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են վերելքի վրա․ Վլադիմիր Վարդանյանը՝ դեսպանին

Լուրեր

06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
Բոլորը

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն օգոստոսի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Վլադիմիր Վարդանյանը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցության արդյունքում ավելի կխորանան դինամիկ զարգացող հայ-ֆրանսիական հարաբերությունները: «Դուք Հայաստանում դեսպան եք նշանակվել այն ժամանակահատվածում, երբ հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են վերելքի վրա: Միաժամանակ, մենք ունենք արտաքին քաղաքական մարտահրավերներ, որոնց մասին Դուք քաջատեղյակ եք, եւ որոնց դիմագրավելու հարցում մենք ակնկալում ենք Ֆրանսիայի աջակցությունը»,- ասել է բարեկամական խմբի ղեկավարը:

Դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ վստահեցրել, որ պատրաստ է կատարել առավելագույնը` նպաստելու երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել խորացմանը: Դեսպանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերն այդ հարցում:

Վլադիմիր Վարդանյանը նորանշանակ դեսպանին է ներկայացրել հայ-ֆրանսիական խորհրդարանական համագործակցության վերջին զարգացումները` շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի խորհրդարանական գործընկերներին հայանպաստ դիրքորոշման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում միջազգային հանրության կողմից գործուն քայլեր ստանձնելու անհրաժեշտությունը: Կողմերն ընդգծել են նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: