«Ինչու պետք է հանդիպեմ Էրդողանին, զովացուցիչներ խմելու համա՞ր»․ Ասադ

Լուրեր

16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
Բոլորը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Sky News Arabia-ի հետ բացառիկ հարցազրույցում կտրականապես հերքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առաջիկա հանդիպման մասին վերջին լուրերը, գրում է Gercek news-ը։

Ասադն Անկարային մեղադրել է իր երկրում բռնությանն ու ընդդիմադիր զինյալներին աջակցելու մեջ։

«Ինչո՞ւ պետք է ես ու Էրդողանը հանդիպենք։ Զովացուցիչներ խմելու համա՞ր»,- կատակել է Ասադը։

Նա նշել է, որ դեմ առ դեմ քննարկումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե թուրքական զորքերը դուրս բերվեն Սիրիայի տարածքից և ստեղծվի խաղաղության համապարփակ ճանապարհային քարտեզ։

«Մեր նպատակը Թուրքիայի զորքերի դուրսբերումն է Սիրիայի տարածքից, մինչդեռ Էրդողանի նպատակն է օրինականացնել Թուրքիայի օկուպացիոն ներկայությունը Սիրիայում»,- նշել է Ասադը։

Հավելենք, որ Թուրքիայի և Սիրիայի միջև լարված հարաբերությունները շտկելու ջանքերը շարունակվում են՝ Ռուսաստանի և Իրանի միջնորդությամբ: Վերջին ամիսներին Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների միջև բարձր մակարդակի հանդիպումներ են տեղի ունեցել, ինչը մեծացրել է նաև երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման շուրջ ակնկալիքները:

Էմմա Չոբանյան