Ղազախստանի իշխանությունները մի քանի ժամով դադարեցրել են yandex.kz դոմեյնի գործունեությունը

Լուրեր

16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ղազախստանում մի քանի ժամով դադարեցվել է Yandex-ի տեղական դոմեյնի աշխատանքը՝ ռեսուրսի ապարատային և ծրագրային համալիրների՝ երկրի տարածքից դուրս գտնվելու հետ կապված, գրում է Tengri News տեղական հրատարակությունը՝ հղում անելով Ղազախստանի թվային զարգացման նախարարության մամուլի ծառայությանը, փոխանցում է Meduza-ն։

Նախարարությունը հայտնել է, որ հարցում է ուղարկել Yandex-ին՝ խնդրելով մանրամասն տեղեկություններ տրամադրել տվյալների մշակման կենտրոնների գտնվելու վայրի, Ղազախստանի քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված միջոցառումների և իրավապահ մարմինների հետ փոխգործակցության մասին։

Իր հերթին Yandex-ի մամուլի ծառայությունում Forbes-ին հայտնել են, որ ընկերությանը հաջողվել է վերականգնել մուտքը դեպի տիրույթ՝ չհստակեցնելով, թե ինչպես է դա արվել։ Ընկերությունը նաև հավելել է, որ իրենք շարունակում են երկխոսությունը ղազախական կարգավորող մարմնի հետ՝ Ղազախստանի օրենքների պահանջների շրջանակներում «անհրաժեշտ լուծումներ մշակելու» նպատակով։

Հիշեցնենք, Yandex-ի գործունեության շուրջ մտահոգություններ են առաջացել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, որտեղ գործում է Yandex Go տաքսի ծառայությունը։ Խնդիրն այն է, որ ուղերթերի մասին տվյալները պահվում են Մոսկվայի, Ռյազանի և Վլադիմիրի շրջանների ռուսական տվյալների կենտրոններում, իսկ սեպտեմբերի 1-ից ԱԴԾ-ն հասանելիություն կունան այս տվյալներին 24/7 ռեժիմով։