«Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանում գիշերը տասնյակ չվերթներ են հետաձգվել

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները գիշերը թռիչքների սահմանափակումներ են մտցրել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Այս պահին օդանավակայնները բնականոն գործում են։

«Վնուկովոյի» մամուլի ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ սահմանափակումները սահմանվել են «օդանավակայանի վերահսկողությունից անկախ պատճառներով», իսկ «Դոմոդեդովո»-ից ասել են, որ դա արվել է «թռիչքի անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ապահովելու նպատակով»։

Դատելով Flightradar 24 ծառայության տվյալներից՝ ընդհանուր առմամբ մի քանի տասնյակ չվերթ է հետաձգվել։ Սահմանափակումները գործել են մոտավորապես ժամը 2-ից մինչև 5-ը։

Ռուսական Telegram ալիքները հայտնել են, որ նման սահմանափակումները սովորաբար գործում են անհայտ ինքնաթիռների կամ այլ օբյեկտների հայտնաբերման դեպքում, որոնք կարող են վտանգ ներկայացնել երկնքում:

Հիշեցնենք՝ վերջին շրջանում Մոսկվայի տարբեր օբյեկտներ պարբերաբար ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվում։