Լեռնային Ղարաբաղի հայերին սպառնում է ցեղասպանություն Ադրբեջանի կողմից․ Associated Press

Լուրեր

25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
25.04.2026 | 12:51
Նորվեգիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի օգտագործել սոցիալական ցանցերը
25.04.2026 | 12:29
Վթարային ջրանջատում Կոտայքում և Արարատում
25.04.2026 | 12:11
Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկոռնյու
25.04.2026 | 11:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրում
25.04.2026 | 11:33
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում
25.04.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2026 | 10:49
Լարս ավտոճանապարհը փակ է
25.04.2026 | 10:26
Դատարանը հաստատել է հաշտությունը․ Աղայան փողոցի հողամասն ու 97 նկուղային տարածքը կվերադարձվեն պետությանը
Բոլորը

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը զգուշացրել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է նախապատրաստում էթնիկ հայերի դեմ և կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ այդ հարցը ներկայացնել միջազգային տրիբունալի առջև։ Այս մասին ասվում է Associated Press-ի անդրադարձում։

Լուիս Մորենո Օկամպոյի կողմից հրապարակված զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհի շրջափակումը լրջորեն խոչընդոտում է շուրջ 120,000 բնակիչ ունեցող տարածաշրջանին սննդի, բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարմանը:

«Հիմք կա ենթադրելու, որ ցեղասպանություն է իրագործվում»,- ասվում է Օկամպոյի զեկույցում։

Նա մատնանշում է ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիան, որը սահմանում է նաև «խմբում միտումնավոր պայմանների ստեղծումը, որը տանում է ֆիզիկական ոչնչացման»։

Լրատվամիջոցի հետ զրույցում Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը, բնականաբար, հերքել է Օկամպոյի զեկույցում նշված պնդումները՝ ասելով, որ այն «պարունակում է չհիմնավորված մեղադրանքներ»։

«Այն կողմնակալ է, աղավաղում է տեղում իրական վիճակը, ներկայացնում է լուրջ փաստական, իրավական և բովանդակային սխալներ»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգտնական Հիքմեթ Հաջիևը։

Լրատվամիջոցը նշում է, որ Կոռնիձորում՝ Ադրբեջանի սահմանի մոտ, 360 տոննա դեղորայքով և սննդի պաշարով բեռնված 19 բեռնատարներից բաղկացած շարասյունը երկու շաբաթ է, ինչ կայանված է՝ սպասելով Արցախ հասնելու թույլտվության։

Հայաստանի կառավարության կողմից ստեղծված Լեռնային Ղարաբաղի ճգնաժամային կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը AP-ին ասել է, որ Հայաստանի կառավարությունը խնդրել է թույլտվություն տրամադրել բեռնատարների անցման համար և մանրամասներ է ներկայացրել դրանց պարունակության վերաբերյալ, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել Ադրբեջանից։

«Ցավոք, ադրբեջանական կողմից այս իրավիճակը շահարկելու բազմաթիվ փորձեր են եղել։ Մենք պարզապես հուսով ենք, որ այս մարդասիրական նախաձեռնությունը կընդունվի որպես մարդասիրական, և հնարավոր կլինի տեղափոխել ապրանքները»,- ասել է Սարգսյանը։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ևս բողոքներ է հայտնել, որ շրջափակման ընթացքում չի կարողանում օգնության բեռներ տեղափոխել, չնայած թույլատրվել է սահմանափակ թվով հիվանդների տեղափոխել Հայաստան՝ բժշկական օգնության համար։

Օկամպոն ասում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է իրավիճակի մասին մանրամասներ փոխանցի Միջազգային քրեական դատարան՝ մի քայլ, որն անհրաժեշտ կլինի, որպեսզի ՄՔԴ-ն դիտարկի այն, քանի որ Ադրբեջանը չի ստորագրել դատարանը կանոնադրությունը: Սակայն պարզ չէ՝ արդյո՞ք Ռուսաստանը կօգտագործի իր վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նման քայլի դեմ: ՌԴ-ն բախվում է համառ քննադատության՝ շրջափակման մեջ գտնվող Արցախում իր խաղաղապահների անգործության համար։

«Ռուսաստանը, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման համար, և ԱՄՆ-ը, որը նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, հանդիսանում են Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից պետություններ։ Նրանք ունեն արտոնյալ դիրք՝ կանխելու այս ցեղասպանությունը։ Նրանց ինտենսիվ դիմակայությունն ուկրաինական հակամարտության պատճառով հայերին չպետք է վերածի զոհերի»,- ասվում է Օկամպոյի զեկույցում։

Էմմա Չոբանյան