Լաչինի միջանցքի շրջափակումը ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղը․ Forbes-ի անդրադարձը

Լուրեր

20.02.2026 | 20:13
Մյունխենում Ալիևներին հարց ուղղած ադրբեջանցի լրագրողն իր դեմ հարձակման մասին է հայտարարել
20.02.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի ազգայնացնի երկաթուղին, եթե ՌԴ-ն չվաճառի կոնցեսիան․ կա վտանգ՝ խաթարի ապաշրջափակման բացառիկ շանսը․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 19:52
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել են քննչական մարմինների, սեփականության իրավունքի և պետական լեզվի հարցերը
20.02.2026 | 19:38
Եկել է խաղաղության համաձայնագիրն առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու պահը. Սարգիս Խանդանյան
20.02.2026 | 19:24
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում իր ամենամեծ ուժերն է կուտակում 2003 թվականից ի վեր. Bloomberg
20.02.2026 | 19:11
Չեմ խոսում. թիվ 143 մանկապարտեզի տնօրենը` իրեն ուղղված մեղադրանքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 19:00
Փոսեր՝ նոր ասֆալտին, էմուլսիա՝ բիտումի փոխարեն․ ինչու է քանդվել ամիսներ առաջ արվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 18:52
Գրողը տանի, կա դատարան, գործը մտցրեք, պարզեք` Դանիելյանն արդա՞ր է, թե՞ չէ. ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 18:41
Հայաստանը կարող է Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս դառնալ. Թուրքիայի էներգետիկայի նախարար 
20.02.2026 | 18:32
Լեզվակռիվ 143 մանկապարտեզում. ծնողները պահանջում են տնօրենին հեռանալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 18:24
ԵՄ-ում չեն կարողացել համաձայնության գալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ
20.02.2026 | 18:23
Աջափնյակի կրակոցների գործով  1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ նա կձերբակալվի
20.02.2026 | 18:21
«Նոայի» նորեկը Հայաստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստներից է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 18:16
Մտածում եմ` արժի՞ էրեխուս բերեմ ստեղ, անվստահության մթնոլորտ է. 143 մանկապարտեզի սանի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 18:10
Ասաց` տնօրենի աթոռից կհրաժարվի մի դեպքում, երբ մեղադրանք առաջադրվի. 143 մանկապարտեզի սանի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում տիրող սարսափելի իրավիճակի մասին լուրերին վերջապես պետք է լուրջ վերաբերվել և համապատասխան քայլեր ձեռնարկել։ Այս մասին ասվում է Արցախում շրջափակման վերաբերյալ Forbes-ի անդրադարձում։

Հրապարակման մեջ նշվում է, որ 2023 թվականի օգոստոսի 7-ին ՄԱԿ-ի փորձագետների խումբը բարձրաձայնեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող տագնապալի իրավիճակի մասին։ Նրանք ընդգծել են, որ 2022 թվականի դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակումը բնակչությանը կանգնեցրել է պարենամթերքի, դեղորայքի և հիգիենայի միջոցների սուր պակասի առաջ, ազդել է բժշկական և կրթական հաստատությունների գործունեության վրա, և զգալի վտանգի տակ է դրել բնակիչների, հատկապես՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, հղիների և հիվանդների կյանքը։ ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ վերականգնել մարդկանց, մեքենաների և բեռների ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։

Հրապարակման հեղինակը հիշեցնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի և ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնի՝ Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի որոշումները, որոնցով Ադրբեջանին Լաչինի միջանցքով անխափան և անվտանգ տեղաշարժի ապահովման պահանջ է ուղղվում։ Նշվում է, որ չնայած դրան՝ Ադրբեջանը չի կատարել Հաագայի դատարանի որոշումը և շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը։

Նշվում է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում ամերիկացի պաշտոնյան ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների տարանցման հնարավորության հրատապ անհրաժեշտության մասին։ Ըստ հոդվածագրի՝ պարզ չէ, թե ինչ հանգուցալուծում է ունեցել զրույցը։

2023 թվականի օգոստոսի 8-ին էլ արգենտինացի իրավաբան Լուիս Մորենո Օկամպոն, որը եղել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը, կարծիք է հրապարակել Լաչինի միջանցքի արգելափակման մասին՝ պնդելով, որ «խելամիտ հիմք կա կարծելու, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում»։ Օկամպոն կոչ է արել պետություններին գործել ցեղասպանությունը կանխելու իրենց պարտականություններին համապատասխան՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի 1-ին հոդվածի։

«Լեռնային Ղարաբաղում տիրող սարսափելի իրավիճակի մասին լուրերին վերջապես պետք է լուրջ վերաբերվել և համապատասխան քայլեր ձեռնարկել։ Քանի որ Լեռնային Ղարաբաղը սովամահ է լինում, միջազգային հանրությունը չի կարող շարունակել թեքել հայացքը, ինչպես դա արել է վերջին ութ ամիսների ընթացքում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շտապ օգնություն է պահանջում՝ առանց որևէ արդարացումների»,- եզրափակում է հրապարակման հեղինակը։