Ասադը հրաժարվել է հանդիպել Էրդողանի հետ թուրքական կողմի պայմաններով

Լուրեր

16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
Բոլորը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը չի կարող տեղի ունենալ «վերջինիս պայմաններով»։ Այս մասին նա ասել է Sky News Arabia-ին տված հարցազրույցում, գրում է Duvar-ը։

Էրդողանը հուլիսի 17-ին հայտարարել էր, որ բաց է Ասադի հետ հանդիպման համար, սակայն Սիրիայի տարածքից թուրքական զորքերի դուրսբերումը որպես բանակցությունների նախապայման դնելն «անընդունելի է»։

«Հանդիպումը չի կարող տեղի ունենալ Էրդողանի պայմաններով»,- ասել է Ասադը։

Նա հավելել է, որ, այնուամենայնիվ, այլ մակարդակներում շփումները շարունակվում են։

Ռուսաստանը, որն աջակցում է Թուրքիայի և Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, բացի երկու երկրների Պաշտպանության նախարարների միջև բանակցությունների անցկացումից՝ մայիսին նաև հյուրընկալել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և նրա սիրիացի գործընկեր Ֆեյսալ Մեքդադի հանդիպումը, որոնք անցկացրել էին իրենց առաջին բանակցությունները 2011 թվականից ի վեր։

Էմմա Չոբանյան