Լաչինի միջանցքի վերաբերյալ Լիտվայի ԱԳ նախարարի հայտարարությունը Բաքվի դժգոհությունն է հարուցել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադաձել է Լաչինի միջանցքի շրջափակման և Արցախում ստեղծված աղետալի մարդասիրական իրավիճակի վերաբերյալ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրելիուս Լանդսբերգիսի հայտարարություններին։ ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն դիմելով Լիտվայի ԱԳՆ ղեկավարին՝ առաջարկել է Հայաստանին կոչ անել ավելի «կառուցողական մոտեցում ցուցաբերել» խաղաղության բանակցություններում։

«Տեղին կլինի Հայաստանին կոչ անել ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել, քան խաթարել խաղաղության գործընթացը»,- ասել է Հաջիզադեն։

Նա նաև կոչ է արել չտրվել «հայկական քարոզչությանը» և կրկին հայտարարել, թե Լաչինի միջանցքը Հայաստանը չարաշահել է, ինչի համար էլ Ադրբեջանը միջանցքում ապօրինի անցակետ է տեղադրել, նաև առաջարկել է օգտագործել Ակնայի (Աղդամ) ճանապարհը։

Հիշեցնենք, որ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրելիուս Լանդսբերգիսն անդրադարձել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցին ու թվիթերյան գրառմամբ մտահոգություն հայտնել Արցախում հումանիտար իրավիճակի առնչությամբ։

«Խոսեցի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, մտահոգություն հայտնեցի Լաչինի միջանցքի արգելափակման սարսափելի մարդասիրական հետևանքների վերաբերյալ։ Չափազանց կարևոր է ապահովել անարգել տեղաշարժը, ինչպես կարգադրել է Արդարադատության միջազգային դատարանը։ Վերահաստատեցի հաստատակամ համոզմունքը համապարփակ և կայուն խաղաղության ուղղությամբ աշխատելու բացարձակ անհրաժեշտության վերաբերյալ»,- գրել էր Լիտվայի ԱԳ նախարարը թվիթերյան իր էջում։

Էմմա Չոբանյան