Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակը կոչ է արել Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը
Քաղաքականություն
09.08.2023 | 12:37ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումն ու վերջ դնել մարդասիրական ճգնաժամին։ Այս մասին Twitter-ում հայտարարություն է տարածել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակը։
«Վերացնելով շրջափակումը՝ իշխանությունները կարող են մեղմել Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդկանց տառապանքը և թույլ տալ մարդասիրական օգնության անարգել հոսքը խաղաղ բնակչությանը»,- ասվում է հաղորդագրությունում։