Մրցապայքարը թեժանում է․ Հայկ Մարությանը կրկին քաղաքապետ է ուզում դառնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.04.2026 | 12:18
Սիները հաղթել է Ալկարասին ու դարձել առաջին ռակետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 12:10
Ջերմաստիճանը 8 աստիճանով կնվազի // Շիրակում վթարից տուժածների վիճակը դեռ ծանր ու ծայրահեղ ծանր է․ ԼՈՒՐԵՐ
13.04.2026 | 12:05
Թրամփը քննադատել է Հռոմի պապին և հրապարակել լուսանկար, որտեղ պատկերված է որպես Հիսուս Քրիստոս
13.04.2026 | 11:58
Բարձրաձայնել ենք ադրբեջանական պետական ԶԼՄ-ներում շրջանառվող հակահայկական նարատիվների հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 11:55
170 նոր ավտոբուսների մրցույթ հայտարարեք. Ավինյանը հանձարարական տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 11:49
Մանկապարտեզի 4 աշխատակից ազատվել է. տեսախցիկներով դիտարկումներ են իրականացվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 11:40
6 անձի մահվան պատճառ դարձած վթարի գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ նա կձերբակալվի
13.04.2026 | 11:33
Լուկաս Սելարայանը՝ հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 11:26
Խոսել ենք գերիների և պահվող անձանց մասին և ոչ մեկ անգամ. Սուլթանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 11:18
ԱՄՆ-ը սկսում է Իրանի նավահանգիստների շրջափակումը. Թրամփ
13.04.2026 | 11:17
Սպերցյանը հրապարակել է վնասված ոտքի լուսանկարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 11:11
Խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքները երաշխավորված չեն հաջողությամբ, բայց եթե չտարվեն, խաղաղություն երբեք չի լինի. Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 11:03
Աննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի բարձրաստիճան ներկայացուցչին
13.04.2026 | 10:53
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
13.04.2026 | 10:44
ԵԱ․ Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատարների թվում է
Բոլորը

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն այսօր հայտարարեց աշնանը կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցելու մասին։ Նա գլխավորելու է «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը։ Մարությանն իր վերադարձը քաղաքականություն սկսել է իր նախկին թիմին՝ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ին քննադատելով, հարցադրումներ անելով՝ արդյո՞ք հեղափոխականները չեն հեռացել իրենց հռչակած սկզբունքներից։

Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ ընտրվեց 2018 թվականին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում։ Նա այդ ժամանակ գլխավորում էր «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը։ Մարությանը պաշտոնավարեց մինչև 2021 թվականի դեկտեմբերը, որից հետո ավագանու իշխող խմբակցությունն անվստահություն հայտնեց նրան։ Պատճառը հետպատերազմական իրավիճակում ծագած տարաձայնություններն էին։

Հիշեցնենք, որ նախկին թիմակիցներին քննադատելով քաղաքապետի պաշտոնը դարձյալ զբաղեցնելու հայտ ներկայացրած Հայկ Մարությանը ժամանակին Երևանի ընտրություններին մասնակցելու մեկնարկը տվել էր սևերի ու սպիտակների մասին աղմկահարույց հայտարարությամբ։ Այս հայտարարությունից մեկ շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ լեգիտիմացրեց ՔՊ-ի այսօրինակ դիրքորոշում ունենալը։

Այսպիսով, Մարությանը մրցապայքարի մեջ է մտնելու առաջադրվելու մասին մինչ այս հայտարարած տասից ավելի թեկնածուների հետ։ Մինչ այսօր առաջադրվելու մասին հայտարարել են իշխող ՔՊ-ից Տիգրան Ավինյանը, Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Ապրելու երկիր» կուսկացությունից Մանե Թանդիլյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը։ Փաշինյանի կառավարությունում պաշտոն զբաղեցնող Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջադրելու է Դավիթ Խաժակյանին, Հայաստանի Եվրոպական կուսակցությունն ու ՍԴՀԿ-ն էլ առաջադրել են սոցիոլոգ Կարեն Սարգսյանին։ Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են նաև «Ուժը հայրենյաց», «Միացյալ Հայաստան», «Ալյանս», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» շարժումը։ ԿԸՀ-ից Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ պաշտոնապես առաջադրումներ դեռ չկան։

Թեկնածուների այսպիսի մրցակցության պայմաններում երևանցին ի՞նչ ընտրության առջև է կանգնած, հետաքրքրվեցինք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանից։ Քաղտեխնոլոգը չի կարծում, որ ընդդիմադիր թեկնածուների առատությունը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա։ Ըստ նրա՝ միակ կայուն ազդեցությունը, որ բոլոր ընտրությունների ժամանակ կա, վարչական լծակի կիրառումն է։

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, սակայն «Անկախ դիտորդ» դաշինքը սկսել է դիտորդական աշխատանքները։ Դաշինքի ներկայացուցիչներից Վարդինե Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ նոր զեկույցով են հանդես գալու։

Ավելի վաղ «Անկախ դիտորդ» դաշինքը տեղեկություններ էր հրապարակել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի հրահանգով Սպիտակի համայնքապետը հանդիպումներ է ունեցել համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ ու հրահանգել իրենց համայնքի հետ կապ ունեցող, սակայն Երևանում հաշվառված քաղաքացիներին հորդորել ավագանու ընտրություններում քվեարկել Տիգրան Ավինյանի օգտին։ «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողի հետ հեռախոսազրույցում Սպիտակ խոշորացված համայնքի որոշ բնակավայրերի ղեկավարներ հաստատել են տեղեկությունները, որ երևանաբնակ իրենց նախկին բնակիչների հետ նման քննարկումներ ունեցել են։ ՔՊ-ն, սակայն, սա վարչական լծակի չարաշահում չի համարում, իսկ հրապարակումը գնահատում է որպես կուսակցության հեղինակությունը վարկաբեկող։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան