Թուրքիայում յուրաքանչյուր 10 քաղաքացուց 7-ը չի կարողանում հանգստի մեկնել տնտեսական ճգնաժամի պատճառով

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Թուրքիայի Սպառողների ասոցիացիան հրապարակել է հանգստի վերաբերյալ քաղաքացիների նախասիրությունների վերաբերյալ հարցման արդյունքները։ Դրանց համաձայն՝ աճել է այն մարդկանց թիվը, որոնք չեն կարողանում հանգստի մեկնել տնտեսական ճգնաժամի պատճառով։ Հարցման մասնակիցների 71,76 տոկոսը հայտնել է, որ ֆինանսական հնարավորություններ չունի արձակուրդ գնալու համար, ինչը 2 տոկոսով ավելին է անցյալ տարվա համեմատ, գրում է Diken-ը։

Նշվում է նաև, որ նվազել է այն թուրքերի թիվը, որոնք պատրաստվում են իրենց հանգիստն անցկացնել արտասահմանում։ Հարցման մասնակիցների մոտ 3,13 տոկոսը հայտնել է, որ մտադիր է հանգստի մեկնել արտերկիր, մինչդեռ անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է 4,1 տոկոս:

Սպառողների ասոցիացիայի ղեկավարն ասել է, որ այս տվյալները բացահայտում են Թուրքիայի վատթարացող տնտեսական պայմանները։

«Սպառողները ջանք են գործադրում իրենց առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար, և գնաճի ու արտարժույթի փոխարժեքի բարձրացման պատճառով արձակուրդ գնալը որոշ սպառողների համար երազանք է դարձել»,- ասել է Յունուս Էմրե Բիթմեզը։

Նա, միաժամանակ, նշել է, որ արձակուրդն ու հանգիստը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է։ Եվ այն, որ միլիոնավոր քաղաքացիներ չեն կարողանում օգտվել իրենց սահմանադրական իրավունքից, իրավունքների համատարած խախտում է։

Էմմա Չոբանյան