Ռուսական հատուկ ծառայությունը սեպտեմբերի 1-ից հասանելիություն կստանա Yandex տաքսի ծառայության տվյալների ողջ բազային

Լուրեր

26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:07
«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
Բոլորը

Սեպտեմբերի 1-ից ՌԴ ԱԴԾ-ն  շուրջօրյա հասանելիություն կունենա Yandex տաքսի ծառայության տվյալների ողջ բազային. վարչապետ Միխայիլ Միշուստինն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Մոտ մեկ տարի առաջ Yandex Go-ի որոշ աշխատակիցներ հարցադրումներ էին արել ղեկավարությանը, թե կոնկրետ որտեղ են պահվում Ռուսաստանից դուրս տաքսիների ուղևորությունների տվյալները: Չնայած պատերազմին, ծառայությունը դեռ գործում է աշխարհի ավելի քան քսան երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Իսրայելում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Բելառուսում, Ղազախստանում և Վրաստանում, գրում է Meduza-ն։

Աշխատակիցների և ղեկավարության միջև նամակագրությունը  սկսվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ԱԴԾ-ն շուրջօրյա մուտքի հնարավորություն է ստանում «Տեղեկատվության տարածման կազմակերպիչներ»-ի ռեեստրում մուտքագրված տաքսի ծառայությունների տվյալների բազաներ (նախկինում նման տվյալները տրամադրվում էին միայն հարցման դեպքում): Ռուսական բոլոր տաքսի ծառայություններից այս ռեեստրում առայժմ ընդգրկված է միայն Yandex Go-ն։

Այն, որ ԱԴԾ-ն հասանելիություն կստանա տվյալներին, անհանգստացրել է հաճախորդներին, ովքեր օգտվում են Yandex Go-ից արտասահմանում, և նրանք փորձել են պարզաբանել իրավիճակը ընկերության աջակցության ծառայության հետ, Meduza-ին հայտնել է Yandex-ում սեփական աղբյուրը:

Աշխատակիցներն իրենց հերթին գրել են ղեկավարությանը. «Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում [հաճախորդների] տվյալները»: Կառավարման ներկայացուցիչը պատասխանել է, որ Yandex Go-ի և Yango-ի տվյալները պահվում են Ռուսաստանում և խնդրել է «հաճախորդների հետ զրույցներում խուսափել տվյալների կենտրոնների ներկայիս գտնվելու վայրի մասին տեղեկություններ նշելուց»։

«Ողջ Yango-ի տվյալների բազաները գտնվում են Ռուսաստանում: Չկա ֆիզիկական կամ տրամաբանական բաժանում [միջազգային և ռուսական մասերի]»,- ասվում է նամակագրության մեջ։

Ըստ Yandex-ի նախկին տնօրեն Գրիգորի Բակունովի՝ ռուսական հետախուզական ծառայությունը Yandex-ի տվյալների հետ կարող է աշխատել երկու եղանակով. առաջին դեպքում աշխատակիցներին հասանելի կլինի ծառայության ողջ տրաֆիկի պատճենը, երկրորդ դեպքում՝ միայն հատուկ կապի ալիքով, որտեղ կվերբեռնվեն միայն ԱԴԾ-ին հետաքրքրող օգտվողների ուղևորությունները:

Ըստ Բակունովի՝ ԱԴԾ-ի համար երկրորդ տարբերակն ավելի հեշտ է։ Երկրորդ դեպքում, վստահ է մասնագետը, հատուկ ռիսկ է առաջանում պատերազմի սկսվելուց հետո նախկին ԽՍՀՄ երկրներ տեղափոխված ռուսների համար։
«Բազայում պարունակում են տվյալներ Ղրղզստանի, Ղազախստանի, Հայաստանի, Վրաստանի և այլ վայրերի տաքսիների մասին, ուր ռուսները հեռացել են պատերազմի սկսվելուց հետո։ Սա, ես կասեի, ավելի զգալի սպառնալիք է, քան Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Ալժիրի  տվյալների հասանելիությունը»,- հավելել է Բակունովը։

Իսկ ի՞նչ տվյալների հասանելիություն կունենա ԱԴԾ-ն:

Տեսականորեն՝ այն ամբողջ տեղեկատվությանը, որը հավաքում է տաքսի ծառայությունը։ Yango-ի գաղտնիության ծանուցումը տրամադրում է նման տվյալների մանրամասն ցանկ: Սա ներառում է ավտոմատ կերպով հավաքագրված տեխնիկական տեղեկատվություն: Օրինակ՝

  • IP հասցե,
  • սարքի նույնացուցիչ,
  • դրա տեսակը և մոդելը,
  • օգտագործվող օպերացիոն համակարգը,
  • տեղեկատվություն բրաուզերի կամ բջջային հավելվածի մասին։

Բացի այդ հասանելի են դառնում նաև այն տվյալները, որոնք անձը ինքն է տրամադրում ընկերությանը․

  • անուն,
  • հեռախոսահամար,
  • էլեկտրոնային հասցե,
  • բանկային տեղեկատվություն,
  • օգտվողների մեկնաբանությունները,
  • և ամենակարևորը՝ ուղևորությունների հասցեները։