ԱՄՆ Պետդեպը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մասին

Լուրեր

27.06.2026 | 11:13
84 տարեկանում մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
27.06.2026 | 11:04
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
27.06.2026 | 10:57
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
27.06.2026 | 10:30
Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
27.06.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը նախօրեի ճեպազրույցում անդրադարձել է  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին վերաբերող հարցին։ Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյո՞ք որ ժամանակը չէ, որ Արևմուտքը կոչով դիմի Ռուսաստանին խաղաղություն հաստատելու ջանքերը խաթարելու հարցով։ Նա մատնանշել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարի հայտարարությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հապճեպ ստորագրումը խաղաղություն չի բերի տարածաշրջան՝ նոր հակամարտությունների և ողբերգությունների պատճառ դառնալով։

«Ես չեմ ուզում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին: Ես ցանկանում եմ խոսել այս վեճի անմիջական կողմեր հանդիսացող երկու երկրների մասին։ Մենք ուղղակի ներգրավված ենք այդ երկրների հետ։ Հատուկ բանագնաց Բոնոն անցած շաբաթ մեկնել էր տարածաշրջան և անմիջականորեն շփվել նրանց հետ: Մենք հավատում ենք, որ չնայած այս հարցում կողմ չհանդիսացող այլ երկրների մեկնաբանություններին, համաձայնությունը մնում է հասանելիության շրջանակում և մենք կշարունակենք աշխատել նրանց հետ՝ դրան հասնելու համար»,-ասել է Միլլերը։

Անդրադառնալով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցին, որում արծարծվել է նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման թեման՝  Միլլերն ասել է, որ չի ցանկանում դրա մանրամասներից խոսել։

«Այն  մասնավոր դիվանագիտական խոսակցություն է, բացի ասելուց, որ մենք հավատում ենք, որ Թուրքիան կարող է  արդյունավետ դերակատարում ունենալ  այս հարցում»,- մասնավորապես, նշել է Պետդեպի խոսնակը։