ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և կանգնեցնել հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում

Լուրեր

25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
Բոլորը

Այսօր ՄԱԿ–ի մի խումբ փորձագետներ տագնապ են հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման առնչությամբ, ինչը սոսկալի հումանիտար ճգնաժամի է հանգեցրել Լեռնային Ղարաբաղի շրջանում: Այս մասին տեղեկացնում են Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունից։

«Շրջափակման արդյունքում վերջին յոթ ամիսների ընթացքում արգելափակված է մնում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որի հետևանքով բնակչությունը բախվել է սննդամթերքի, պարենի, բժշկական և հիգիենայի պարագաների կտրուկ պակասի հետ: Շրջափակումը խափանել է նաև բժշկական և կրթական հաստատությունների գործունեությունը և մեծագույն ռիսկի է ենթարկում բնակիչների, հատկապես՝ երեխաների, հաշմանդամների, ծերերի, հղի կանանց և հիվանդների կյանքը:

«Լաչինի միջանցքի շրջափակումը հումատիտար ճգնաժամ է, որը հանգեցրել է սննդամթերքի պաշարների, այդ թվում՝ ձեթի, ձկնամթերքի, թռչնամսի, կաթնամթերքի, ցորենի, շաքարի և մանկական սննդի կտրուկ նվազման»,- նշում են փորձագետները:

Նրանք ահազանգում են, որ արագ սպառվում է դեղորայքը, իսկ հիվանդանոցները դժվարությամբ են ապահովում բժշկական օգնություն, քանի որ շտապօգնության մեքենաների աշխատանքը խափանվել է վառելիքի պակասի հետևանքով:

Փորձագետները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների և բռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի զինադադարի մասին պայմանագրի:

Նրանք նաև կոչ են անում շրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերին պաշտպանել միջանցքը՝ համաձայն զինադադարի մասին պայմանագրի դրույթների:

«Վերացնելով շրջափակումը, իշխանությունները կազատեն Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչներին տառապանքներից և թույլ կտան մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքումը քաղաքացիական բնակչությանը»,- նշում են փորձագետները:

«Այս սուր պահին անհրաժեշտ է ապահովել բոլոր անհատների անվտանգությունը, արժանապատվությունը և բարօրությունը»,- նշում են փորձագետները:

«Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հավատարիմ լինել իր միջազգային պարտավորություններին՝ հարգել և պաշտպանել մարդու իրավունքները՝ ներառյալ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքները: Մենք նաև շեշտում ենք համագործակցության և երկխոսոթյան կարևորությունը բոլոր այն կողմերի միջև, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման գործընթացում»,- նշում են փորձագետները: