Ավերիչ երկրաշարժերից վեց ամիս անց Թուրքիայում և Սիրիայում մարդիկ դեռևս օգնության կարիք ունեն

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Թուրքիայում և Սիրիայում փետրվարի ավերիչ երկրաշարժերից վեց ամիս անց միլիոնավոր մարդիկ դեռևս աջակցության կարիք ունեն։ Այս մասին զգուշացնում են հումանիտար գործակալություններն ու կազմակերպությունները։ Մինչ այդ,  տուժածները պայքարում են՝ փլատակների տակից վերականգնելու իրենց կյանք, գրում է Rudaw-ն։

Թուրքիայում ՄԱԿ-ի ներկայացուցչության կողմից հրապարակված զեկույցում ասվում է, որ ինը միլիոն մարդ, այդ թվում՝ առնվազն չորս միլիոն երեխա, դեռևս հրատապ աջակցության կարիք ունեն:

«ՄԱԿ-ը և նրա գործակալություններն առաջին օրվանից տեղում են՝ աջակցելու թուրքական կառավարության կողմից երկրաշարժին արձագանքին: Այսօր մենք շարունակում ենք մեր ամուր հանձնառությունը՝ աջակցելու վերականգնման ջանքերին»,- ասել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ալվարո Ռոդրիգեսը և կոչ արել միջազգային հանրությանը տրամադրել խոստացված միջոցները՝ երկրաշարժին արձագանքելու համար։

Փետրվարի 6-ին թուրք-սիրիական սահմանի նահանգները երկու ավերիչ երկրաշարժեր ցնցեցին, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել է ավելի քան 100,000 մարդ, ավերվել են հազարավոր տներ: Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը ապրիլին բացահայտել էր, որ երկրում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 58,783 մարդ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարյան երկրաշարժերից հետո խոստացել էր փոխհատուցում տալ և մեկ տարվա ընթացքում վերականգնել ավերված շենքերը, ինչպես նաև նոր բնակելի շենքեր կառուցել։

Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մեհմեդ Օժասեքին նախօրեին Թվիթերում հայտնել է, որ հույս ունեն մեկ տարվա ընթացքում կառուցել 319 հազար բնակելի միավոր, իսկ երկրաշարժից տուժածներին, ընդհանուր առմամբ, կբաշխվի 680 հազար միավոր։ Նա հավելել է, որ ավելի քան  155,000 մարդ է դիմել կառավարությանը ֆինանսական աջակցության համար։

Սիրիայում էլ, ըստ IRC-ի զեկույցի, կա շուրջ 4,1 միլիոն մարդ, որոնք մշտական մարդասիրական օգնության կարիք ունեն,  մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Այդ անձանց կեսից ավելին ամեն ամիս օգնություն է ստացել անդրսահմանային մեխանիզմի միջոցով: Վեց ամիս առաջ տեղի ունեցած երկրաշարժերը վատթարացրել են իրավիճակն առանց այդ էլ խոցելի այս համայնքների համար՝ ավելի խորացնելով մարդասիրական իրավիճակը։

Անցյալ ամիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ձախողել էր երկարաձգել Սիրիայի հյուսիս-արևմուտքում անդրսահմանային օգնության կենսական ուղու օգտագործումն այն բանից հետո, երբ Ռուսաստանը վետո էր դրել քվեարկության վրա՝ վտանգելով այդ տարածքում օգնությունից կախված միլիոնավոր բնակիչների ապագան:

Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 8000 մարդ, սակայն երկրում առկա հակամարտությունների պատճառով, հնարավոր է, զոհերի թիվը հաղորդված տվյալներից ավելի շատ է։

Էմմա Չոբանյան