Հակարիի կամուրջ մեկնելուն կողմ ենք առանց ռուսների․ Արցախում գործողությունների նոր քայլեր են մտածում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
Բոլորը

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար կազմը հրաժարվում է կատարել իր հիմնական պարտականություններից մեկը՝ ապահովել արցախցիների անվտանգ երթևեկությունն իրենց վերահսկողության տակ գտնվող միջանցքով։ Հիշեցնենք՝ Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը շաբաթ՝ օգոստոսի 5-ին էր նամակ հանձնել խաղաղապահների հրամանատարությանը՝ ակնկալելով պատասխան՝ արդյո՞ք ռուս խաղաղապահները պատրաստ են ապահովել առաջիկայում արցախցիների կողմից նախատեսվող դեպի Հակարիի կամուրջ ավտոերթի անվտանգությունը։ Ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարի տեղակալ Սազոնովն է գրավոր պատասխանել արցախցիների նամակին։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից ավտոերթի շարասյան կազմում ավտոմեքենաների ուղեկցում, ինչպես նաև տարատեսակ բողոքի ցույցերի ու ակցիաների անվտանգության ապահովում նախատեսված չէ։ Անցակետերով անցման ժամանակ խաղաղապահ զորախումբը ստուգում է մեքենաներում հրազենի, սպառազինության և պայթուցիկ սարքերի, տարատեսակ արգելված իրերի առկայությունը»,- ասվում է պատասխանում։

Արցախի՝ ութ ամիս շարունակվող անօրինական բլոկադայի ընթացքում ռուսական խաղաղապահ առաքելությունն իր պարտականություններից հրաժարումն առաջին անգամ է, որ հաստատում է պաշտոնական գրությամբ։ Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման նախաձեռնողներից Արթուր Օսիպյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ ռուս խաղաղապահները, փաստորեն, գրավոր արձանագրում են, որ ի վիճակի չեն արցախցիների անվտանգությունն ապահովել։ Օսիպյանը ռուսական կողմի պատասխանն անտրամաբանական է համարում։

Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ ապահովող և Շուշի քաղաքը շրջանցող 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքը մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Արթուր Օսիպյանն ասում է՝ ռուս խաղաղապահները կարող են նախատեսվող երթի բոլոր մասնակիցներին ստուգել և համոզվել, որ նրանցից որևէ մեկը զինված չէ։ Օսիպյանի կարծիքով՝ ռուսական կողմն իր պարտականությունները չկատարելով՝ կասկածի տակ է դնում առհասարակ խաղաղապահ առաքելությունը։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի կարծիքով՝ ռուսական առաքելության ղեկավար կազմի պատասխան նամակի բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ Մոսկվան իր քաղաքականությունը վարում է ի շահ Ադրբեջանի։ Միսկարյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակից պետք է հետևություններ անեն Արցախի իշխանությունները։

Ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը Բաքվի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ։ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամներ խախտել և շարունակում է խախտել հրադադարը։ 2022 թվականի այս օրերին Եղցահող գյուղում, ըստ էության, իրականացվեց «Փառուխ 2» գործողությունը։ Եղցահողի  բնակիչները Factor TV-ին պատմել էին, որ ռուսները հայկական կողմին առաջարկել են Շուշիի շրջանում գտնվող կարևոր նշանակության բարձունքներից հետ քաշվել՝ խոստանալով, որ դիրքերում պաշտպանությունն իրենք կիրականացնեն, սակայն հայկական ուժերի դուրս գալուց հետո ադրբեջանական կողմն առաջ էր եկել 1 կմ։

Իսկ անցած տարվա մարտին, կրկին ռուսական կողմի առաջարկությամբ, հայկական կողմը հետ էր քաշվել Խրամորթ և Փառուխ համայնքների վերահսկողության տակ գտնվող բարձունքներից՝ նույն հավաստիացմամբ, որ խաղաղապահներ են տեղակայվելու, սակայն ադրբեջանական կողմը գրավել էր բարձունքները, այդ թվում՝ Ասկերանն ու հարակից գյուղերը նշանառության տակ պահող Քարագլուխը։

Անվտանգության երաշխավոր համարվող ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում գրանցվել են խաղաղ բնակիչների սպանության դեպքեր, Արցախը սնուցող գազատարն է փակվել, բայց դեպքերն այսքանով չեն ավարտվում։ Ռուս խաղաղապահների անգործությունը ոչ կոշտ, բայց քննադատել է նաև նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան