Ջրհեղեղներ ու հրդեհներ Եվրոպայում․ մարդկային և նյութական կորուստներ են գրանցվել

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

Սլովենիայում ջրհեղեղները երկրի ժամանակակից պատմության ամենամեծ աղետն են դարձել, Ավստրիայում գրանցվել է ջրհեղեղից առաջին մահը, հրդեհների պատճառով մարդկանց տարհանում են Իսպանիայի և Ֆրանսիայի սահմանից, գրում է Euronews-ը։

Սլովենիայում աղետալի ջրհեղեղները ճանաչվել են երկրի ժամանակակից պատմության ամենասարսափելի աղետը։ Առնվազն 4 մարդ է մահացել. նյութական վնասը նախնական գնահատվում է 500 մլն եվրո։ Կառավարության տվյալներով՝ երկրի երկու երրորդը տուժել է ջրհեղեղներից ու սողանքներից։

Երկիրն օգնության համար դիմել է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Եվրահանձնաժողովն անմիջապես արձագանքել է՝ Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար, Սլովենիայի քաղաքացի Յանեշ Լենարչիչին ուղղակիորեն Լյուբլյանա ուղարկելով անհրաժեշտ միջոցները քննարկելու համար։

Հարևան Ավստրիայում ջրհեղեղից առաջին զոհն է գրանցվել։ Կարինթիայում երկու մարդ ընկել է գետը հեղեղման պատճառով. նրանցից միայն մեկն է փրկվել։ Ուրբաթ Կարինթիայի կեսում ջրհեղեղներ են եղել: Արտակարգ ծառայությունները ստիպված են եղել արձագանքել օգնության և տարհանման բազմաթիվ կանչերի: Իրավիճակը որոշակիորեն կայունացել է հանգստյան օրերին, նշել են տեղական պաշտոնյաները, բայց շատ տարածքներ դեռ հասանելի են միայն նավով կամ ուղղաթիռով:

Միաժամանակ, Պիրենեյան կղզիներում շարունակում են մարել լայնածավալ անտառային հրդեհները։ Կենտրոնական-արևմտյան Պորտուգալիայում մի քանի գյուղեր են տարհանվել։ Հանգստյան օրերին տուժել է 6 մարդ, այրվել է 6,200 հա անտառ։

Իսպանա-ֆրանսիական սահմանին՝ Պորտբուի մոտ, շուրջ 130 մարդ ստիպված է եղել տարհանվել հրդեհների պատճառով։ Կրակը երեք ժամում ծածկել է մոտ 200 հեկտար տարածք և արագ տարածվել՝ ուժեղ քամիների պատճառով: Կիրակի հրշեջները հայտնել են, որ հրդեհը հաջողվել է վերցնել վերահսկողության տակ։