Վրաստանի Շովի առողջարանային քաղաքում գրանցված սողանքի փաստով գործ է հարուցվել

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Վրաստանի ՆԳ նախարարությունը քրեական գործ է հարուցել Շովի առողջարանային քաղաքում տեղի ունեցած սողանքի առնչությամբ, որը 18 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնել է ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետ Թեյմուրազ Մղեբրիշվիլին, գրում է Գրուզիա օնլայնը։

«Դեպքի առաջին իսկ րոպեներից քրեական հետաքննություն է սկսվել, գործը հարուցվել է երկու հոդվածով, սակայն նախաքննության ընթացքում հոդվածները կարող են վերաորակվել»,- ասել է նա։

Մղեբրիշվիլին մանրամասնել է, որ գործը հարուցվել է հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների ժամանակ անզգուշությամբ մահ պատճառելու և անվտանգության կանոնների խախտման փաստերով (Վրաստանի Քրեական օրենսգրքի 116 և 240 հոդվածներ)։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Շովիում խոշոր սողանք է տեղի ունեցել, որի հետևանքով 18 մարդ է զոհվել, ևս 16-ն անհետ կորել են։ Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և Sunset Shovi հյուրանոցը։

Նախնական տվյալներով՝ ավելի քան հինգ միլիոն խ/մ հող է իջել սարերից։

Օգոստոսի 7-ը երկրում հայտարարված է սգո օր։