Ռուս խաղաղապահները չեն ստանձնում դեպի Հակարիի կամուրջ ակցիայի անվտանգության ապահովումը

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալը գրավոր պատասխանել է արցախցիների նամակին։  Պատասխան նամակում մասնավորապես ասվում է․

«1․Հաղորդագրությունները, որոնք տարածվում են տարբեր ինֆորմացիոն ռեսուրսներում (ադրբեջանամետ լրագրողների բլոգներում, Telegram-ալիքներում և այլ ինֆորմացիոն ռեսուրսներում), որոնց վրա դուք հղում եք անում, չեն արտացոլում տարածաշրջանում իրական իրավիճակը, և մեծամասամբ ՌԴ խաղաղապահ զորակազմի ու ԼՂ վերաբերյալ ՌԴ ԱԳՆ  պաշտոնական դիրքորոշման հանդեպ սադրանք են։ Ռուս խաղաղապահ զորախմբի համար խաղաղ բողոքի ցույցերը որևէ ռազմական գործողության համար առիթ չեն հանդիսանում։ Հավաստի ու օբյեկտիվ ինֆորմացիա ստանալու համար խորհուրդ է տրվում օգտվել իշխանության մարմինների պաշտոնական աղբյուրներից։

2․ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից ավտոերթի շարասյան կազմում ավտոմեքենաների ուղեկցում, ինչպես նաև տարատեսակ բողոքի ցույցերի ու ակցիաների անվտանգության ապահովում նախատեսված չէ։

Անցակետերով անցման ժամանակ խաղաղապահ զորախումբը ստուգում է մեքենաներում հրազենի, սպառազինության ու պայթուցիկ սարքերի, տարատեսակ արգելված իրերի առկայությունը»։

Նամակը թվագրված է օգոստոսի 6-ով, դրա տակ ստորագրել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Սազանովը։

Հիշեցնենք, Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը  շաբաթ օրը՝ օգոստոսի 5-ին էր նամակ հանձնել խաղաղապահների հրամանատարությանը՝ ակնկալելով պատասխան, արդյո՞ք ռուս խաղաղապահները պատրաստ են ապահովել առաջիկայում արցախցիների կողմից նախատեսվող ակցիայի անվտանգությունը դեպի Հակարիի կամուրջ։