Պուտինը Թուրքիա կայցելի օգոստոսի վերջին․ Էրդողանի հետ քննարկումների օրակարգում կլինեն նաև Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները

Լուրեր

16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
Բոլորը

Թուրքական Hurriyet-ը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա նախատեսված է օգոստոսի վերջին։ Մասնավորապես, լրագրող Աբդուլքադիր Սելվին գրում է, որ սպասվում է, որ Պուտինը Թուրքիա է այցելելու օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում։ Միաժամանակ, ըստ հրապարակման, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինի հետ հանդիպումից հետո մեկնելու է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստին։

Հոդվածագիրը նաև ներկայացնում է հարցերը, որոնք լինելու են Էրդողանի ու Պուտինի քննարկումների օրակարգում։ Մասնավորապես, հացահատիկային միջանցքը, երկու երկրների առևտրային հարաբերությունները, Սիրիայի հարցը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» ու Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները։

Հավելենք, որ ուրբաթօրյա աղոթքից հետո Էրդողանը կրկին խոսել էր Պուտինի այցի մասին։

«Ժամկետը դեռ պարզ չէ։ Բայց մեր արտգործնախարարը, հետախուզության ղեկավարը՝ բոլորը բանակցում են։ Կարծում եմ, որ այս այցը տեղի կունենա օգոստոսին»,- ասել էր Էրդողանը։

Օրերս տեղի էր ունեցել նաև Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցը։ Թուրքական կողմը զրույցի վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ պայմանավորվել են Պուտինի Թուրքիա այցի շուրջ։ Ավելի վաղ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել էր, որ օգոստոսին սպասվում է Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա։ Սակայն ռուսական կողմն այս մասին չի շտապում հայտարարել։ Հեռախոսազրույցի մաին ռուսական կողմի հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու ղեկավարները պայմանավորվել են «շարունակել շփումները տարբեր մակարդակներում, այդ թվում՝ հնարավոր հանդիպման նախապատրաստման համատեքստում»։

Էմմա Չոբանյան