Հրթիռակոծության հետևանքով վնասվել են Ղրիմը Խերսոնի շրջանի հետ կապող երկու կամուրջները

Լուրեր

16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
Բոլորը

Ուկրաինացի զինվորականների կողմից հրթիռակոծության հետևանքով կիրակի կեսօրին ռուսական զորքերի կողմից գրավված տարածքներում վնասվել են բռնակցված Ղրիմը մայրցամաքի հետ կապող երկու կամուրջները։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանի կողմից նշանակված Ղրիմի իշխանությունները։

Համացանցում հրապարակվել են հարվածների հետևանքներիը պատկերող լուսանկարներ ու տեսանյութեր։ Դատելով դրանցից՝ կամուրջների վրայով անցումն այժմ անհնար է կամ առնվազն լրջորեն խոչընդոտված, գրում է VOA-ն։

Ռուսաստանի կողմից նշանակված Խերսոնի շրջանային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն նախ գրել է շրջանի հարավում գտնվող Գենիչեսկ քաղաքն Արաբատի հետ կապող կամրջի վնասման մասին։ Այնուհետև բռնակցված Ղրիմի ռուս ղեկավար Սերգեյ Ակսյոնովը գրել է մեկ այլ կամրջի՝ Չոնգարսկու վնասվելու մասին, որը Խերսոնի շրջանն ուղղակիորեն կապում է Ղրիմի հետ։

Զոհերի մասին չի հաղորդվում, Սալդոն գրում է մեկ տուժածի մասին։

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմավարական հաղորդակցության վարչությունը հաստատել է Չոնգարսկի և Գենիչեսկի ավտոմոբիլային կամուրջներին հասցված հարվածները։Հայտարարվել է, որ խոսքը ռուսական զորքերի մատակարարման երկու առանցքային ուղիների մասին է։

Դատելով հրապարակված լուսանկարներից ու տեսանյութերից՝ կամուրջները չեն փլուզվել, սակայն ճանապարհահատվածը լրջորեն վնասվել է։