Հորդորում եմ ՀՀ իշխանություններին զերծ մնալ քայլերից, որոնք կասկածի տակ կդնեն Արցախի ինքնորոշումը․ ԱՀ նախագահ

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

«Հայաստանի իշխանությունների հետ ունենք շատ ակտիվ շփումներ, պարբերաբար, եթե ոչ ամեն օր, շփվում ենք, խոսում ենք պրոբլեմների մասին, լինում են տարաձայնություններ և ամենակարևոր տարաձայնությունը միշտ ղարաբաղյան խնդրի հետ է կապված
Ես ուզում եմ հորդորել Հայաստանի իշխանություններին զերծ մնալ այն քայլերից, հայտարարություններից, որոնք կարող են կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշումը»,- Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստան-Արցախ հարաբերություններին։

«Շարժումը սկսվել է 1988 թվականին ոչ թե մարդու, ոչ թե ղեկավարի կամ իշխանության, այլ ժողովրդի կողմից, այն արտացոլվել է հանրաքվեներով, տարբեր հայտարարություններով և այն որևէ մեկ մարդու մենաշնորհը չէ: Ուզում եմ հորդորել Հայաստանի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի հարցով լինել շատ զգույշ։ Ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու և սահմանափակելու մեր ինքնորոշման իրավունքը: Դա բացառիկ իրավունք է, որը չի տրվել իշխանությունների կողմից, այլ միջազգայնորեն ճանաչված է և այդ իրավունքի առումով պատրաստակամություն է հայտնել պայքարելու Արցախի ժողովուրդը, և որին սատար է կանգնում հայ ժողովուրդը»։

Հարությունյանի խոսքով՝ հայ ժողովուրդն այդ պատրաստակամությունը հայտնել է՝ հասկանալով, որ ունենալու է պատերազմներ, զրկանքներ․ «Այսօր էլ Արցախի ժողովուրդը կրում է զրկանքներ՝ գիտակցելով մի բան, որ սա իր իրավունքի համար պայքարն է, որը սկսել է 1988 թվականին: Մենք պետք է գիտակցենք, որ կլինեն տարաձայնություններ, բայց համոզված եմ, որ ամեն ինչ հարթվելու է, ամեն ինչ չէ կորցված»։

Թե պաշարված Արցախն ինչ է ակնկալում հայությունից, Հարությունյանը նշել է՝ առաջին հերթին բարոյական աջակցություն, քանի որ Արցախում այս պայքարը պայքար է բոլորի համար, բոլորի փոխարեն, նպատակն է՝ փրկել Արցախը, այն պահել հայկական․ «Ցույցեր անել, կոչեր և այլն։ Ամենակարևորը՝ նաև նյութական աջակցություն ենք ակնկալում, քանի որ այսօր Արցախում զբաղվում են միայն հողագործությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում։