Կարծես լուռ համաձայնություն կա, որպեսզի մեզ թողնեն Ադրբեջանի հետ մեն-մենակ. ԱՀ նախագահ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային հանրությանն ու դերակատարներին ուղղված նամակներին արձագանքներ եղել են, կան ու կլինեն, բայց արդյունք չկա։ Այս մասին Արցախի հեռուստատեսության հետ հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսությանը, Արայիկ Հարությունյանը նշեց, որ երկխոսությունը ստիպողաբար չի լինում:

«Կարծես լուռ համաձայնություն կա, որ մեզ թողնեն Ադրբեջանի հետ մեն-մենակ, և Ադրբեջանն օգտագործի ճնշման մեթոդը, բայց սա արդեն ճնշման մեթոդ չէ, մենք գտնվում ենք այն կարգավիճակում, որ ցեղասպանության եզրին ենք: Դրա համար սա երկխոսություն անվանել չի կարելի, մեզ ընդամենը դրդում են ընդունել Ադրբեջանի պայմանները, պահանջները, որը, միանշանակ, մեզ համար անընդունելի է, քանի որ ցանկացած երկխոսություն պետք է առաջին հերթին իրավահավասարության, արժանապատվության և իրավունքների շրջանակներում լինի:

Այդ երեք սկզբունքները խախտված են, դրա համար մենք շարունակելու ենք մեր պայքարը, շարունակելու ենք պնդել միջազգային հանրությանը՝ հարգելու մեր իրավունքները: Այդ առումով դեռ կա գործիքակազմ: Ի դեպ, ես առաջիկա օրերին հատուկ կոչով, ուղերձով դիմելու եմ միջազգային դերակատարներին և կոնկրետ առաջարկությամբ կամ պահանջներով, քանի որ եթե դրդում են Ադրբեջանի հետ երկխոսության, պետք է ստեղծեն այդ պայմանները, որից հետո նոր մեզ հորդորեն կամ պահանջեն հանդիպել»,- նշեց ԱՀ նախագահը։

Պատասխանելով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության տարբեր, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, հարթակների վերաբերյալ հարցին, Արայիկ Հարությունյանը նշեց․ «Այն ժամանակ ադրբեջանական կողմի հետ կար երկխոսությունը, երբ հարգվում էր մեր արժանապատվությունը, ինչ-որ տեղ հասկանում էին, որ ունենք իրավունքներ։ Նախկին այդ հանդիպումները, իհարկե, միայն սոցիալական և ենթակառուցվածքային բնույթ էին կրում և կար երկխոսություն, արդյունք էլ կար, բայց սկսած դեկտեմբերի 12-ից՝ Ադրբեջանը փոխել է իր վարքագիծը՝ ուղղակի երկխոսությունը և հատգանքի մթնոլորտում զրույցները տեղափոխել է ճնշման, այսօր արդեն նաև ցեղասպանության եզրին կանգնած իրավիճակ:

Դրա համար նախկինը չի կարելի համեմատել այսօրվա հետ։ Մենք այն ժամանակ ունեինք ազատ տեղաշարժ Հայաստանի և հնարավորություն ուղղակի շփվելու միջազգային հանրության հետ՝ ոչ թե հեռախոսով, այլ ունենալով այցելություններ, կազմակերպելով հանդիպումներ: Մենք պետք է վերականգնենք հենց այդ ձևաչափը, որից հետո կարող է լինեն իրական երկխոսություն կամ բանակցություններ»,- նշեց ԱՀ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։