Արայիկ Հարությունյանը` Արցախում հումանիտար իրավիճակի և միջազգային ջանքերի արդյունքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 12:30
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:29
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:28
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին
25.06.2026 | 12:19
ԵՏՄ-ն ինքնալուծարման մասին է հայտարարում, եթե ԵՏՄ մի անդամ կարա մյուսի նկատմամբ սենց որոշում կայացնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:10
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ի մասով // «Ուժեղ Հայաստան»-ը հավաքի կոչ է անում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 12:01
Թրամփը գովաբանել է Զելենսկիի գործողությունները ՌԴ-ի հետ պատերազմում
25.06.2026 | 11:55
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Տարոն Չախոյանին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
Բոլորը

Իրավիճակն Արցախում վաղուց արդեն անցել է հումանիտար աղետ հասկացողության սահմանն և այսօր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսն ենք։ Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ընդգծեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Եթե ձևակերպելու լինենք՝ Արցախը մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որտեղ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանություն։ Պատահական չէ, որ օրեր առաջ ես դիմել եմ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք հայցելով։ Հիմա արդեն ունենք նախնական եզրակացություն, որ սա ցեղասպանություն է»,- նշեց Հարությունյանը։

Անդրադառնալով ներկայում առկա ծանր իրավիճակին, Արցախի ախագահն ընդգծել է առողջապահության համակարգում դեղորայքի լուրջ պակասը` մանրամասնելով, որ դեղատներում արդեն կյանքը փրկող դեղատեսակների սղություն կա և շուտով ընդհանրապես չեն լինի․ «Տարբեր քրոնիկ հիվանդությունների բարդացման ու մահվան դեպքերի աճը շարունակվում է։ Օրինակ՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերը առաջին կիսամյակում աճել են մոտ երկու անգամ։ Խոցելի են հատկապես հղիները, երեխաները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,որոնց առողջական վիճակը վատթարանում է թերսնուցման, սթրեսների և այլ պատճառներով»։

Խոսելով սննդի և մնացած այլ ապրանքների խնդրից՝ Հարությունյանը հիշեցրել է, որ օրեր առաջ Արցախը հայտարարել է աղետի գոտի՝ ակնկալելով, որ միջազգային հանրությունը հումանիտար աջակցություն կցուցաբերի, ինչպես աղետի պայմաններում իրականացնում է բոլորի համար։ Հայաստանը առաջինն է արձագանքել այդ հայտարարությանը և հումանիտար բեռով մեքենաների շարասյունը օրեր շարունակ կանգնած է Հակարի կամրջի մոտակայքում, իսկ Ադրբեջանն արգելում է այդ ապրանքների, առաջին անհրաժեշտության սննդամթերքի ներկրումը Արցախի Հանրապետություն։

Արայիկ Հարությունյանի խոսքով` տասնյակ հազար մարդկանց, որոնք զրկվել են եկամտի աղբյուրից, պետք է փոխհատուցում տրամադրվի։ Բացի դրանից՝ շրջափակման հետևանքով քայքայված տնտեսությունը հետագայում վերականգնելու համար տասնամյակներ են պահանջվելու։

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև Բաքվի հետ երկխոսության հնարավորությանը․ «Ցանկացած երկխոսություն, հանդիպում պետք է առաջին հերթին իրավահավասարության, արժանապատվության և իրավունքների շրջանակներում լինի։ Այդ երեք սկզբունքները խախտված են, դրա համար ցանկացած հանդիպում չի կարող լինել երկխոսություն: Մենք շարունակելու ենք մեր պայքարը` պնդելով միջազգային հանրությանը՝ հարգել մեր իրավունքները, և այդ առումով դեռ կա լուրջ գործիքակազմ»,- նշել է Հարությունյանը` ավելացնելով. «առաջիկա օրերին հատուկ կոչ-ուղերձով դիմելու եմ միջազգային հանրությանը, դերակատարներին՝ կոնկրետ առաջարկությամբ ու պահանջներով, քանի որ, երբ որ դրդում են Ադրբեջանի հետ երկխոսության, ապա պետք է ստեղծեն այդ պայմանները»:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների, քաղաքական և հասարակական գործիչների արձագանքներին` Արայիկ Հարությունյանը ասել է, որ միջազգային հանրությանն ու դերակատարներին ուղղված իր նամակներին արձագանքներ եղել են, կլինեն, բայց արդյունք չկա։

«Առաջին նամակը ես ուղղել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին դեռ հուլիսի սկզբներին և իրականում ներկայացրել եմ, որ վիճակն արդեն աղետալի է։ Դրա մասին լրացուցիչ Հայաստանի վարչապետը հուլիսի 5-ի հեռախոսազրույզում անդրադարձել է։ Դրանից հետո տեղի են ունեցել Ալիև-Փաշինյան-Միշել, ՌԴ Արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված եռակողմ՝ Բայրամով-Միրզոյան-Լավրով հանդիպումները։ Կարծես ամեն տեղ քննարկվել է, բարձրացվել է խնդիրը, կարծես ֆիքսել են ամեն տեղ, որ վիճակն օր օրի ավելի է վատթարանում, բայց արդյունքները, նորից եմ կրկնում, զրոյական են»,- հավելեց նախագահ Հարությունյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում։