Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխա տառապում է թերսնումից․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ահա, թե ինչպիսին է երեխայի ծննդյան օրը Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում` Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ ընդգծելով, որ 30 հազար երեխա տառապում է թերսնումից, քանի որ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղ սննդի մատակարարումը նույնիսկ ԿԽՄԿ-ի միջոցով։
«Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական օգնությունն արդեն 11 օր է՝ արգելափակված է Լաչինի միջանցքի մուտքի մոտ»,- նշել է Բադալյանը։
This is how birthday looks like for a child in #NagornoKarabakh under complete blockade by Azerbaijan.
30K children suffering malnutrition as supply of food to NK was cut, even thrgh @ICRC. Humanitarian aid sent by🇦🇲 blocked at entrance of #LachinCorridor for already 11 days. pic.twitter.com/Aif1www9SK
— Ani Badalyan, Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) August 5, 2023