Կապանի համայնքապետն ու Չեխիայի դեսպանը կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության դերակատարությունը
Քաղաքականություն
05.08.2023 | 17:15Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն օգոստոսի 2-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Պիրունչիկին։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ներուժի հետ կապված հարցեր։
Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին և այդ համատեքստում կարևորել ԵՄ դիտորդական առաքելության դերակատարությունը Կապանում»,- գրել է Փարսյանը։