Կոռնիձոր այցելող միջազգային կառույցների ներկայացուցիչները հավաստիանում են` Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը. Սարգսյան

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման համար Հայաստանի կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը կառուցողական չի համարում ադրբեջանական կողմից հնչող արձագանքները Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդան Սարգսյանը նշեց, որ հաճախ փորձեր են արվում այդ նախաձեռնությունը դարձնել տարաբնույթ շահարկումների թեմա, մինչդեռ Կոռնիձոր այցելող միջազգային կառույցների ներկայացուցիչները հավաստիանում են, որ Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը:

«Հումանիտար բեռներով լի ավտոշարասյունը շարունակում է նույն տեղում մնալ, որտեղ կայանել էր դեռ տասնմեկ օր առաջ: Ինչպես նշվել էր ի սկզբանե՝ մեր նպատակը զուտ մարդասիրական բնույթի այս նախաձեռնության իրականացումն է, որի ուղղությամբ շարունակում ենք քայլեր ձեռնարկել: Վերջին 11 օրերի հիմնական արձանագրումն այն է, որ նախաձեռնության հանդեպ ինչպես միջազգային, այնպես էլ մեր հանրության շրջանում հարաճուն ուշադրության և հնչեղության աճ կա: Ասվածի վկայությունն են դիվանագիտական կորպուսի, միջազգային կառույցների ներկայացուցիչների այցերը Կոռնիձորի հատված, ինչպես նաև տարբեր երկրների պետական ատյաններից և խորհրդարանականների կողմից հնչող հայտարարությունները, որոնցում հստակ և հասցեական կոչ է արվում Ադրբեջանին, որպեսզի վերջինս բացի Լաչինի արգելափակված միջանցքը»,- ասաց Սարգսյանը: