Նոր ուսումնական տարվանից նոր դասագրքեր կտեսնենք դպրոցում․ ԿԳՄՍ նախարար

Լուրեր

14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 4-ին ամփոփվել են նոր դասագրքերի մրցույթի արդյունքները նոր չափորոշչին անցնող դասարանների համար։ Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը․

«Սիրելի ուսուցիչներ, սիրելի ծնողներ, երկար տարիներ բողոքում էինք դասագրքերից, շատ երկար ժամանակ՝ ավելի քան 10 տարի, նոր դասագրքեր չէին գրվել։ Հիմա ունենք հնարավորություն՝ նոր ուսումնական տարվանից նոր դասագրքեր տեսնելու դպրոցում։ Ինչքան լավը կլինեն դրանք՝ կախված է նաև մեզնից, պետք է կարդանք, նշենք խնդիրները, առավելությունները, բարելավենք ու պահանջենք։Դասագիրք գրելը հեշտ բան չի ու միանգամից մեր ուզած արդյունքը չենք ստանալու։ Պիտի ձևավորենք դասագիրք գրելու հնարավորությունը, խմբերին, պայմանները։ Առաջին քայլերն արված են։ Դաշտում նոր խմբեր կան, նոր հեղինակներ։ Նրանցից շատերի աշխատանքները երաշխավորվել են։

Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ արվող աշխատանքն ու ընթացակարգերը բարելավելու, ժամկետներում հարմարվելու, գնահատման համակարգը լրամշակելու։

Ի վերջո, նոր չափորոշչի ամենակարևոր ուղերձը ուսուցչի մանկավարժական ազատությունն է։ Այդ թվում՝ որակյալ դասագիրք ու ուսումնական նյութ ընտրելու։ Ուրախ եմ, որ նոր դասագրքերի երաշխավորման գործընթացում վճռորոշ ձայն ունեցել են ուսուցիչները՝ որպես գնահատողներ»,- նշել է նա։