Վրաստանում սողանքի հետևանքով կորուստների թիվն ավելանում է․ անհետ կորածների թվում նաև երեխաներ կան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Վրաստանում նախօրեին գրանցված սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։ Այս պահին աղետի գոտուց 210 մարդ է տարհանվել, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ այս պահին Շովիում անհետ կորած է համարվում 25 մարդ։ Նա նշել է, որ աղետի գոտուց դուրս բերված քաղաքացիների առողջությանը վտանգ չի սպառնում։

Նախարարի խոսքով՝ աղետի գոտում մոբիլիզացվել են մի քանի բժշկական խմբեր։

«Ցավոք, անհետ կորածների թվում կան երեխաներ։ Ինչ վերաբերում է բուժօգնությանը, ապա դեպքի վայրում մոբիլիզացվել են տարբեր տեսակի և որակավորման խմբեր։ Ենթակառուցվածքների նախարարությունն այլընտրանքային ճանապարհ է անցկացնում, այդ ճանապարհով մենք կարող ենք հասնել դեպքի վայր»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Շովիում սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։ Ողբերգության կապակցությամբ օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր։