Անդրանիկ Քոչարյանի հետ պիտի հանդիպենք, խոստումներ է տվել․ անհետ կորածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
Բոլորը
Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները դժգոհ են պետական կառույցների աշխատանքներից։ Նրանք կառավարության գլխավոր մասնաշենքի մերձակա տարածքում բողոքի ակցիա են անում։
«Վստահ չեմ, բայց հույս ունեմ, որ տղաս գերի է։ Նա տանկիստ էր, խոցվել է, ու մինչ այսօր տեղեկություն չունեմ նրանից։ Քննչական կոմիտեին որոշակի փաստեր եմ տվել, սակայն մինչ այսօր նրանցից պատասխան չունեմ այդ մասով։ Շատ կարևոր է կոմիտեի ճիշտ աշխատանքը։ Գերիների և անհետ կորածների հանձնաժողով էլ ստեղծվեց անցված տարվա նոյեմբերից, բայց որևէ քայլ չի արվել, մեր հարցերի պատասխանները չեն տվել»,– նշեց անհետ կորածներից Վոլոդյա Հարությունյանի հայրը` Հարություն Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ ցանկանում են պարզել՝ արդյոք զոհվածների ԴՆԹ–ները ճիշտ են արվել, թե ոչ։
Այժմ նրանք ցանկանում են գնալ Ազգային ժողովի շենքի մոտ, այնտեղ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու և հասկանալու, թե ստեղծված հանձնաժողովն ինչ աշխատանք է արել և անում։
Ծնողները ցանկանում են նաև հանդիպել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։