Մարզից ԲԴԽ դատավոր անդամ չընտրելը կբերի բացասական հետևանքների. Գևորգ Գյոզալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
Բոլորը

«Խնդիր ունենք մարզից ԲԴԽ անդամ ընտրելու, սա շատ էական է, այս համամասնությունը անհիշելի ժամանակներից խախտվել է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Գևորգ Գյոզալյանը:

Վկայակոչելով Դատական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասը, դատավորը նկատեց, որ ըստ այդ կետի, ԲԴԽ դատավոր-անդամները պետք է ունենան մեկ անդամ Վճռաբեկ դատարանից, մեկ անդամ Վերաքննիչ դատարանից, 3 անդամ առաջին ատյանից, ընդ որում՝ առաջին ատյանի դատարանից մեկ անդամը պետք է մարզից լինի. «Եթե մենք մարզից չընտրենք, ապա այս այդ հոդվածը կշարունակի խախտված մնալ, ինչը բացասական հետևանքների կբերի»:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է Դատական դեպարտամենտը ծանուցումն ուղարկել մարզի միայն Սնանկության դատավորներին, Գևորգ Գյոզալյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այդ ժամանակ Դատական դեպարտամենտը օրենքի խախտմամբ է ծանուցում ուղարկել և նա առնվազն պարտավոր էր այդ ժամանակ և դրանից ավելի վաղ ծանուցել մարզին, որովհետև մենք մարզից դատավոր չունենք»: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ իր ներկայացրած տրամաբանությամբ, որ մարզային դատավորները պետք է ներկայացնեն և պաշտպանեն մարզային դատարանների շահերը, այդ դեպքում, ասենք, Երևանի քրեական դատարանի շահերն ո՞վ պետք է ներկայացնի:

Գևորգ Գյոզալյանը հակադարձեց՝ տվյալ դեպքում կա Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Իսկ ԲԴԽ-ում ներկայացված անձինք այդ դատարանների շահերը ներկայացնու՞մ են, թե՞ ոչ, հարցին նա ասաց, որ չի կարող պատասխանել, զուտ օրենքի տեսանկյունից է հարցին անդրադառնում:

Մանրամասները՝ տեսանյութում։