Շիրակի պետհամալսարանում գործել է կարկանդակի արտադրամաս, որի ծախսերը վճարվել են բուհի հիմնադրամից. ՊԵԿ

Լուրեր

18.09.2026 | 17:38
Արմեն Սարգսյանը մասնակցել է Չարլզ 3-րդի կազմակերպած ԱԲ-ի վերաբերյալ հանդիպմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 17:29
Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի Սևանի առանձնատան պարիսպը
18.09.2026 | 17:16
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնում» առաջին գոլի ու հարմարվելու մասին
18.09.2026 | 17:02
Պակիստանում մզկիթում իրականացված պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 50-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 16:51
ՔՊ ներկայացուցիչները երեք եվրոպական երկրների դեսպանների հետ քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու վիզաների ազատականացումը
18.09.2026 | 16:48
Հայաստանի լրագրողների հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
18.09.2026 | 16:40
Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին
18.09.2026 | 16:30
Ամենայն հայոց կաթողիկոսի փաստաբանը միջնորդեց դադարեցնել հետապնդումը կամ դիմել Սահմանադրական դատարան
18.09.2026 | 16:19
Հրազդանի ոստիկանների կողմից քաղաքացուն ենթադրյալ խոշտանգելու դեպքով վարույթ է նախաձեռնվել
18.09.2026 | 16:10
KPI կգործի նախարարների վարձատրության համար, բացի աշխատավարձերի բարձրացումը. Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 15:58
Ասացին` Լյուդվիգ ջան, մեր հետ կռվելո՞ւ ես. ՔՊ-ականը` իրենց փողոցում տեղադրված ազդանշանն արգելող նշանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 15:49
Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման կարգավորող մարմինները քննարկել են համագործակցության հուշագրի ստորագրումը
18.09.2026 | 15:38
Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ բարձրաձայնելով Ումբակիում պահվող հայերի իրավունքների խախտումների մասին
18.09.2026 | 15:27
Հովակիմյանը` ՌԴ-ի կողմից ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 15:18
NBA-ի նախկին բասկետբոլիստը կյանքից հեռացել է 43 տարեկանում
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում իրականացված միջոցառումներով պարզվել է, որ հիմնադրամին պատկանող Գյումրիի Վ. Սարգսյան 28 հասցեի մասնաշենքում 2017թ. սեպտեմբերից դասընթացներ չեն անցկացվում, իսկ 2018թ. հունվարի 15-ից մինչև մայիսի 20-ը գործել է կարկանդակի, բուլկու արտադրամաս, որի շրջանառությունը չի ընդգրկվել հաշվապահական հաշվառման մեջ. տեղեկացնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը:

Ըստ հիմնադրամի գլխավոր հաշվապահ Րաֆֆի Քալաջյանի և գլխավոր ֆինանսիստ Գոհարիկ Պետրոսյանի հայտարարությունների, իրենք գործող արտադրամասի վերաբերյալ տեղեկություններ չեն ունեցել: Արտադրամասի սարքավորումների ձեռքբերումը փաստաթղթավորված չէ հիմնադրամի հաշվապահական հաշվառմամբ, սակայն 4 աշխատակիցներ գրանցված են եղել հիմնադրամում և նրանց համար 2018թ. հունվար-մայիս ամիսներին հաշվարկվել է 2 միլիոն 974 հազար դրամ աշխատավարձ: Ի դեպ, նույն ժամանակաահտվածում ծախսված 759 հազար դրամ ընդհանուր արժեքով էլեկտրաէներգիայի դիմաց ևս վճարվել է հիմնադրամից: Ըստ արտադրամասի պատասխանատու Ռոբերտ Մկոյանի, ով հիմնադրամի քոլեջում գրանցված է որպես տնտեսվար, հունվար-մայիս ամիսներին արտադրվել է 2 միլիոն 400 հազար դրամ ընդհանուր արժեքով  արտադրանք: 

Պարզվել է նաև, որ Գյումրի Պ. Սևակ 4 հասցեով գործող բուֆետից,  առանց համապատասխան փաստաթղթավորման, մատակարարումներ են իրականացվել նաև հիմնադրամի ավագ դպրոցի` Թումանյան 85 և քոլեջի Շիրակացի 21/5 հասցեներով գործող բուֆետներին, որտեղ տեղադրված չեն եղել ՀԴՄ-ներ, խախտվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնները և չի վարվել առանձնացված հաշվապահական հաշվառում:

Բուֆետների գործունեության ուսումնասիրությամբ պարզվել է, որ, ըստ հաշվապահական հաշվառման, եկամուտներ չեն ստացվել այն դեպքում, երբ արձանագրվել է շուրջ 10 միլիոն դրամի ծախս, ինչը վճարվել է հիմնադրամի հաշվին: Իսկ 2017թ. մարտին էլ ճաշարանի համար շուրջ 16 միլիոն դրամ ընդհանուր արժեքով սարքեր են ձեռք բերվել:

Հիմնադրամի միջոցների ոչ արդյունավետ օգտագործման, ինչպես նաև շահագրգիռ պատասխանատու անձանց շրջանակները պարզելու նպատակով իրականացվում են լրացուցիչ միջոցառումներ։