Ալիևը բանակցություններ է անցկացրել իտալական պաշտպանական ընկերության ղեկավարի հետ, որից Բաքուն ռազմական ինքնաթիռներ է գնել

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ընդունել է իտալական հայտնի «Լեոնարդո» պաշտպանական արդյունաբերական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ստեֆանո Պոնտեկորվոյին։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ հանդիպմանը նշվել է տարբեր ոլորտներում Ադրբեջանի և Իտալիայի միջև արդյունավետ գործընկերության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը, քննարկվել են «Լեոնարդո»-ի հետ համագործակցության հարցեր։

Հավելենք, որ «Լեոնարդո»-ն իտալական պաշտպանական խոշորագույն ընկերություն է, որ հետաքրքիր տեխնոլոգիաներ ունի քաղաքացիական ոլորտի համար, ներառյալ՝ «Smart city» տեխնոլոգիաները, արհեստական ​​արբանյակների և օդատիեզերական ծառայությունների, ինչպես նաև խոշոր քաղաքներում տրանսպորտային համակարգերի կառավարման ոլորտում։ Ընկերությունն այս ոլորտներում Ադրբեջանի հետ  համագործակցության նախաձեռնություններով է հանդես եկել։

Նշենք, որ Իտալիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է, պարբերաբար փոխայցեր են կազմակերպվում։ Մասնավորապես, հունիսին այցով Իտալիայում էր Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը, որի ընթացքում էլ նշյալ իտալական ընկերության հետ ռազմական ինքնաթիռների ձեռքբերման համաձայնագիր է ստորագրվել։ Հենց «Լեոնարդո» կոնցեռն է հայտարարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար C-27J տրանսպորտային ինքնաթիռների մատակարարման պայմանագրի կնքման մասին։

«Իտալիայի և Ադրբեջանի միջև առևտրային համագործակցությունն ամրապնդվել է C-27J Spartan-ի մատակարարման պայմանագրի ստորագրմամբ»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

«Լեոնարդո»-ից նաև նշել են, որ  համաձայնագիրն Ադրբեջանի զինված ուժերի արդիականացման լայնածավալ ծրագրի մի մասն է, որն ավելի մեծ ուշադրություն է դարձնում իտալական արդյունաբերության արտադրանքին։

Էմմա Չոբանյան