Լաչինի միջանցքի և խաղաղության պայմանագրի շուրջ Երևանն ու Բաքուն մեղադրանքներ են փոխանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.04.2026 | 10:32
Չվճարող մարդը հորդուբորդ ա գալիս` գետինը մտնելու փոխարեն. Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 10:23
Վիկտոր Օրբանն ընդունել է ընտրություններում պարտությունը․ Մագյարը հայտարարել է «Հունգարիան ազատագրելու» մասին
13.04.2026 | 10:14
Ադրբեջանից վերադարձած հայ փորձագետների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
13.04.2026 | 10:09
Գյուրջյան փողոցում ի՞նչ խնդիր ունենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 10:07
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել վերջին փուլում
13.04.2026 | 09:54
Հայաստանի Եվրոպական կուսակցությունը ԱԺ ընտրություններին կմասնակցի «Բոլորին դեմ եմ» շարժման ցուցակով
13.04.2026 | 09:45
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
13.04.2026 | 09:42
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
13.04.2026 | 09:33
Երևանի Սևանի և Գյուրջյան փողոցներում անձրևաջրերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել
12.04.2026 | 23:05
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում, նախնական տվյալներով, առաջատար է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ Օրբանը 2-րդ տեղում է
12.04.2026 | 20:50
Կառավարության առաջիկա հինգ առաջնահերթություններից մեկը լինելու է ջրի խնդրի լուծումը․ Փաշինյան
12.04.2026 | 19:58
Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
12.04.2026 | 19:25
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները
12.04.2026 | 19:07
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ ռեկորդային մասնակցություն
12.04.2026 | 18:27
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Բոլորը

Տպավորություն է, թե Ադրբեջանը ծրագրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթիի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել և հետագայում արդեն սահմանազատման և սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել Հայաստանին։ Կառավարության այսօրվա նիստում նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  արձագանքելով Ադրբեջանի նախագահի՝ Euronews-ին տված հարցազրույցին։ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանից տարածքային պահանջներ չունի, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն:

Հայաստանի վարչապետը շեշտեց՝ երկու երկրների միջև սահմանները որոշվել են 1991թ. Ալմաթիի հռչակագրով, և դա վերահաստատվել է 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով։ Ընդ որում՝ Ալմաթիի հռչակագիրը, ըստ Փաշինյանի, ընդունվել է որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հիմք:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը միմյանց՝ 86,600 և 29,800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը: Այս մասին Փաշինյանն առաջին անգամ հրապարակային հայտարարել էր մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո, ընդ որում, հստակ նշելով՝ հայկական կողմը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը։ Ադրբեջանի նախագահը, սակայն, մինչ օրս Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հրապարակային որևէ հայտարարություն չի արել։

Չնայած առկա բարդություններին, Փաշինյանի գնահատմամբ՝ երկարաժամկետ, կայուն և տևական խաղաղության հասնելու հնարավորություն կա։

Ըստ Փաշինյանի՝ Վագիֆ Խաչատրյանին, մյուս գերիներին, պատանդներին, պահվող անձանց ազատ արձակելը խաղաղության օրակարգին հավատարմության տպավորիչ ազդարարում կլիներ: Որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ՝ Փաշինյանը կոչ արեց չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը Լեռնային Ղարաբաղ Լաչինի միջանցքով։

Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ իրավասու մարմինները պարզաբանումներ ստանան ռուսական կողմից։ Մինչ այդ, Փաշինյանը հիշեցրեց՝ ավելի քան մեկ շաբաթ է՝ Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքն Արցախ։ Կառավարությունն արցախցիներին մարդասիրական բեռներ ուղարկելու որոշում կայացրեց նախորդ շաբաթ, սակայն բեռնատարներն այդպես էլ մնացին Կոռնիձոր գյուղի հարակից հատվածում։

Փաշինյանն այսօր պատասխանեց նաև Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման՝ Ադրբեջանի հիմնավորումներին։ Ըստ Բաքվի՝ դրան նախորդել էր հայկական կողմի սադրանքը։ Խոսքը հունիսի 15-ի միջադեպի մասին է, երբ ադրբեջանական կողմը փորձել էր դրոշ տեղադրել Հակարիի կամրջի սկզբնամասում։

Վարչապետ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին արդեն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարութունը՝ Փաշինյանին մեղադրելով իրավիճակը սրելու մեջ։

Բաքուն շարունակում է հայտարարել, թե «հիմքեր չկան պնդելու, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը»։ Նաև հայտարարում են, թե, իբր, Հայաստանը չի հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև հավատարիմ չէ սահմանազատման գործընթացին։ Ըստ Բաքվի դիվանագիտական գերատեսչության՝ եթե ​​հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, պետք է աջակցի Աղդամի ճանապարհի և այլ այլընտրանքային ճանապարհների օգտագործմանը, որոնք առաջարկել է ադրբեջանական կողմը։ Այս հայտարարություններին պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան